Վճռաբեկ դատարանը բեկանել է Նորատուսցի Ալիկի և մյուսների գործով Վերաքննիչ դատարանի որոշումը

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վճռաբեկ դատարանը բեկանել է Նորատուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի և Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

Հիշեցնենք, որ վերը նշված անձինք անցնում են 2016 թվականին «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած միջադեպի գործով, որի ժամանակ երկու անձ էր սպանվել։

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել:

Ապա, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն Մուշեղյանն ինքնապաշտպանության է դիմել, և նրա հետ վիճաբանող անձինք ուղղակի դիտավորությամբ նրան զրկել են կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը, ով Պետրոս Իսրայելյանի մտերիմներից է եղել:

Ամբաստանյալ Արմեն Գասպարյանը, ըստ մեղադրանքի, իմացել է նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն այդ մասին իրավապահներին չի հայտնել:
Կոնֆլիկտի պատճառն, ըստ գործի նյութերի, եղել է Ճվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի գումարը: Այս գործով վկաներից մեկը, ըստ նյութերի, Արա Վարդանյանին 2000 ԱՄՆ դոլար գումար է պարտք եղել, և խնդիրը ծագել է հենց դրանից: Արա Վարդանյանն այժմ մահացած է։

Ամբաստանյալներն իրենց մեղսագրվող արարքները չեն ընդունել:

2018 թվականի դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, հրապարակել էր Ալիկ Բանդուրյանի և մյուսների գործով դատավճիռ, որով հանցակազմի բացակայության հիմքով արդարացրել էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելու մեջ մեղադրվող Ալիկ Բանդուրյանին, սպանության մեջ մեղադրվող Պետրոս Իսրայելյանի արարքը վերաորակել էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել, նրան դատապարտել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և համաներմամբ ազատել պատժից: Դատարանն արդարացրել էր նաև հանցագործության մասին տեղյակ լինելու և չհայտնելու մեջ մեղադրվող Արմեն Գասպարյանին:

Այդ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացել այն ժամանակ Երևանի դատախազ, իսկ այժմ՝ Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը՝ պահանջելով երեք ամբաստանյալներին մեղավոր ճանաչել ըստ մեղադրանքի նրանց վերագրվող արարքներում ու Ալիկ Բանդուրյանին դատապարտել՝ 8, Պետրոս Իսրայելյանին՝ 14, Արմեն Գասպարյանին՝ 1,5 տարվա ազատազրկման:

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բողոք էր ներկայացրել նաև Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին։

Վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 11-ին, մասնակի բավարարելով դատախազության բողոքը, որոշել էր Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչել դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնասվածք հասցնելուն դրդելու մեջ և նրան դատապարտել 4 տարի ազատազրկման։ Բանդուրյանի պատժին հաշվակցելով 18.11.2016-ից մինչև 18. 12.18 թվականը՝ երկու տարի մեկ ամիս նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ դատարանը նրա նկատմամբ վերջնական պատիժ էր սահմանվեց ազատազրկում 1 տարի 11 ամիս ժամկետով: Բանդուրյանի նկատմամբ կիրառվել էր համաներում, և նա ազատվել էր նշանակված պատժից: Առաջին ատյանի դատավճիռը՝ մյուս ամբաստանյալների մասով թողնվել էր անփոփոխ:

Վերաքննիչ դատարանի այս որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկել էին Պետրոս Իսրայելյանի, Ալիկ Բանդուրյանի պաշտպանները և Դատախազությունը։ Պաշտպանների բողոքը վարույթ ընդունելը մերժվել էր, իսկ Դատախազության բողոքը՝ վարույթ ընդունվել։ Այժմ, փաստորեն, Վճռաբեկ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը։

Արաքս Մամուլյան