ԼՂ-ում հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանա-սոցիալական վերականգնման ծրագիրը կերկարաձգվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և բազմաոլորտ համագործակցության ընդլայնումը»,- այս մասին նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ համատեղ ասուլիսում։

Սիմոնյանը հիշեցրեց, որ հաջորդ տարի լրանում է մեր պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
«Կարծում եմ՝ մեր երկկողմ համագործակցությունը խորանալու մեծ ներուժ ունի: Մենք նաև կարևորում ենք մեր խորհրդարանների միջև համագործակցությունը՝ առանձնացնելով մեր երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը: Նաև ուզում եմ ընդգծել Սլովենիայի հետ գործընկերությունը ԵՄ հետ համագործակցության շրջանակներում, հատկապես ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրառման տեսանկյունից»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ կարևորվել է վիզաների ազատակացման երկխոսության մեկնարկը:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Սլովենիայի պաշտոնակցի հետ զրույցում անդրադարձ է կատարվել հայ-սլովենական տնտեսական համագործակցությանը: Ընդգծվել է տնտեսական և ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի և Սլովենիայի ԱԺ նախագահներն անդրադարձել են նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման խնդրին:
«Մոտ կես տարի է, ինչ Արցախի ողջ բնակչությունն ապրում է պարենային և հումանիտար ճգնաժամի պայմաններում: Հաշվի առնելով Բաքվի օրեցօր սաստկացող ագրեսիվ հռետորաբանությունը և անիրավ գործողությունները՝ ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների հասցեական արձանագրումները»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

Նա հատուկ շնորհակալություն հայտնեց 2022 թվականի հոկտեմբերին արցախցի մի խումբ երեխաներին աջակցելու համար (նրանք Սլովենիայում մասնակցել են Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական, սոցիալական վերականգնման ծրագրին)։ Սիմոնյանը նաև ուրախությամբ հայտնեց, որ ծրագիրը երկարաձգվել է ևս երկու տարով։

ՀՀ ԱԺ նախագահը նաև ընդգծեց, որ հայկական կողմը կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ, ինչպես նաև ՀՀ-ն ակնկալում է միջազգային հարթակներում գործընկերների աջակցությունը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում:

«Ես ևս մեկ անգամ ընդգծեցի, որ Հայաստանը հետամուտ է լինելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և որ մենք որևիցե տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ, և խնդրեցի իմ գործընկերոջը միջազգային բոլոր հարթակներում աջակցել Հայաստանի կողմից խաղաղությանն ուղղված քայլերին, և պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ դրական արձագանք ստացա»,- հավելեց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։