Էրդողանն ահաբեկելով թուրքերին՝ հաղթեց․ ամենակոշտ ձևով կճնշի ընդդիմության ցույցերը․ Հակոբ Չաքրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
Բոլորը

Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի աջակցությունը վայելող Էրդողանը վերընտրվեց Թուրքիայի նախագահի պաշտոնում։ Թեև ընդդիմադիր Քըլըչդարօղլուին հաջողվեց առաջին փուլի համեմատ 2-3 տոկոս ավելի շատ ձայն հավաքել, սակայն Էրդողանը կարողացավ հաղթահարել 50 տոկոսի շեմը։

Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է․ «Մեր երթը շարունակվում է։ Կա ընկալում, որ առանց Էրդողանի մենք հեշտությամբ կհաղթենք հաջորդ ընտրություններում։ Մենք կշարունակենք լինել այս պայքարի առաջամարտիկը՝ մինչև մեր երկիր գա իրական ժողովրդավարությունը»։

Ռուսական պետական լրատվամիջոցներհ հաղորդում էին, որ Էրդողանը խոստացել է իրականացնել Պուտինի առաջարկած բնական գազի հանգույցի վերածվելու մասին նախագիծը, և վերընտրվելուց հետո այդ ծրագիրը կյանքի կկոչվի։ Փաստորեն, ստացվում է՝ Էրդողանի հաղթանակով ոչ միայն կանխվեց ՌԴ-ի դեմ Թուրքիա պետության պատժամիջոցները, այլև համատեղ ծրագրեր կարող են իրագործվել։ Նա բացել է նաև ռուսական աջակցությամբ կառուցված «Աքույյու» ատոմակայանը Թուրքիայում։

Նիկոլ Փաշինյանն Էրդողանին շնորհավորող պետությունների ղեկավարների թվում էր։

«Ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքը մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք նորմալացման ուղղությամբ»,- Թուրքիայի նախագահին ուղղված թվիթում գրել է Փաշինյանը:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի գնահատմամբ՝ Էրդողանը, ահաբեկելով թուրքերին,կարողացավ հաղթել նախագահական ընտրություններում։ Ըստ թուրքագետի՝ քիչ հավանական են հետընտրական լուրջ ցնցումները, քանի որ Էրդողանը պատրաստ է անգամ սպանելով ճնշել ընդդիմության ցույցերը։

«Էրդողան-Պուտին դաշինքը կմնա, քանի որ Թուրքիայի նախագահը մեկուսացված է, իսկ ՌԴ նախագահին հետապնդում է միջազգային դատարանը, նրանք կգործակցեն կրկին։ 44-օրյա պատերազմի միջոցով Էրդողանն ու Պուտինը վտարել էին ԱՄՆ-ին և Ֆրանսիային, բայց Արևմուտքը վերադարձավ։ Սա ՀՀ-ի շանսն է՝ չհայտնվելու Թուրքիա-ՌԴ-Ադրբեջան եռյակում։ Մինչ ՀՀ-ից Արևմուտքին դուրս մղելը՝ ՌԴ-ն նախ ինքը պիտի ճահճից դուրս գա, քանի որ հիմա Ուկրաինայի պատերազմում ջախջախվում է։ Մենք տեսնում ենք, որ Ալիևը լկտիանում է։ Նա տեսավ՝ ՌԴ-ն իր զորքին հանեց ՀՀ-ի յոթ դիրքերից, հանձնեց Ադրբեջանին, Լավրովն օկուպանտ կոչեց մեզ։ Էրդողանն ահաբեկիչներով ԼՂ-ի դեմ պատերազմին չէր մասնակցի, եթե Պուտինը թույլ չտար․ Ադրբեջանը չէր հաղթի՝ դա չլիներ»,- ասաց թուրքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան