Միլանի ֆուտբոլային ճամբարը՝ Հայաստանում. Ամերիաբանկի և գործընկերների նվերը մարզաբնակ պատանիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.04.2025 | 17:05
Բաքվում ընթացող շինծող գործերով դատական նիստում հարցերի է պատասխանել հայ գերիներից Մելիքսեթ Փաշայանը
10.04.2025 | 17:02
Միայն 1 դեպք է եղել, երբ բացասական եզրակացությամբ անձը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2025 | 16:55
Կեղծ աճուրդներով հողամասերը ձեռք բերելու մեղադրանք․ Աբովյանի նախկին համայնքապետ Վահագն Գևորգյանի գործն ուղարկվել է դատարան
10.04.2025 | 16:43
Իրանը հայտարարել է, որ արտաքին սպառնալիքները կարող են հանգեցնել երկրից ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների վտարմանը
10.04.2025 | 16:39
Ինչու է Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն հայտնել հայ պաշտոնյային․Դադունցը մանրամասներ է ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2025 | 16:35
«Lexus»-ը բախվել է ծառին և բռնկվել․ կա տուժած
10.04.2025 | 16:32
Ինչու էր Փաշինյանը դժգոհ Սասուն Խաչատրյանից և ինչ է փոխել Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2025 | 16:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն  Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայում
10.04.2025 | 16:20
Ադրբեջան փոխվարչապետն ու Իրանի քաղաքաշինության նախարարը Կովսական են այցելել
10.04.2025 | 16:16
Վատիկանի Գրիգորյան համալսարանում «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողով է ընթանում
10.04.2025 | 16:15
Մարզպետի պատասխանը մասամբ բավարարեց, 1 շաբաթ կսպասենք. Քասախի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2025 | 16:10
Դատարանում ասաց՝ ես եմ սպանել ու փախավ․ սպանված կնոջ հարազատները արդարադատություն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2025 | 16:02
Քասախցիներից 1 շաբաթ եմ խնդրել` հասկանանք լուծումը ոնց ենք գտնում. Կոտայքի մարզպետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2025 | 15:53
Թուրքիան Իսրայելի հետ շփումների մեջ է՝ Սիրիայում «ռազմական թյուրըմբռնումները կանխելու համար»․ Ֆիդան
10.04.2025 | 15:44
Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ- ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին․ նախարարություն
Բոլորը

Հայաստանի մարզերից 160 պատանիներ այս օրերին մարզվում են Միլանի ակադեմիայի աշխարհահռչակ մարզիչների մոտ՝ Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ։ Պատանի մարզիկներին նման հնարավորություն է ընձեռել Ամերիաբանկը, որի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը։

«Այս նախաձեռնությունն իրականում բավականին մեծ սոցիալական բնույթ ունի, որպեսզի ցույց տա, թե ինչպես մենք բոլորս միասին մեր միասնականությամբ և մեր հավատով, կարծրատիպերը կոտրելու առումով, որ չենք կարող լինել թիմային, միավորվել ճիշտ ժամանակին և հաջողության հասնել․ սա այդ կարծրատիպը կոտրելու մի քայլ է, և կարծում ենք՝ այդ ամենը դրական ազդեցություն կունենա այս փուլում 160 երեխայի համար»,- Միլանի ակադեմիական ճամբարի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը։

Ամերիաբանկի բարեգործական այս նախաձեռնության շուրջ համախմբվել են Team Telecom Armenia-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և «Տաշիր» ընկերությունների խումբը։  Վերջինս  Հայաստանում ֆուտբոլի զարգացմամբ զբաղվում է դեռևս 2018 թվականից։

«Շնորհակալ ենք կազմակերպիչներին, շատ ուրախ ենք, որ մենք մասնակցում ենք այս միջոցառմանը, ցանկալի կլիներ, որ նմանատիպ միջոցառումներ շատ լինեին, որովհետև սա աննախադեպ էր ՀՀ ֆուտբոլի համար և միշտ ուրախ կլինենք մասնակից ու աջակից լինել նմանատիպ միջոցառումներին»,- ընդգծում է «Տաշիր» ընկերությունների խումբ, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը:

Ճամբարին մասնակցում են 11-15 տարեկան այն տղաներն ու աղջիկները, որոնք խաղում են մարզերի ակումբներում, մասնակցել ու աչքի են ընկել Հայաստանի առաջնություններում և խաղային իրենց դիրքերում լավագույնն են։ «Այսօր խփենք վաղվա գոլը» կարգախոսով միջազգային ճամբարը 160 մասնակիցների  համար կարող է ուղեգիր դառնալ դեպի մեծ ֆուտբոլ։ «Սյունիք» ակումբում խաղացող 15-ամյա Ստյոպա Թումանյանը, որ  մինչ այս հասցրել էր հայտնվել ՀՖՖ-ի ուշադրության կենտրոնում, այժմ հնարավորություն ունի իտալացի մարզիչների մոտ հղկելու իր ֆուտբոլային որակները։ Վստահ է, որ դառնալու է աշխարհահռչակ ֆուտբոլիստ։

«Այստեղ մենք շատ բաներ կսովորենք, մարզիչներն Իտալիայից են եկել, և շատ բաներ կան, որ Հայաստանում դեռ հայտնի չեն, իսկ մենք կբացահայտենք ադ ամեն ինչը մարզիչների շնորհիվ։ Այս նախաձեռնությունն ինձ կօգնի, որպեսզի ես ավելի շատ բաներ իմանամ, իմ նպատակի համար մեկ քայլ առաջ գնամ ու ավելի մոտենամ իմ նպատակի իրականացմանը»,- ընդգծում է Ստյոպա Թումանյանը։

Դառնալ հայտնի ու սիրված ֆուտբոլիստ, խաղալ ֆուտբոլային հայտնի ակումբներում, աշխատել պրոֆեսիոնալ մարզիչների հետ․ պատանիներն այս ակնկալիքներով են մասնակցում երկշաբաթյա ճամբարին։

Իտալիայից ժամանած մասնագետներին միացել են նաև ՀՖՖ-ի չորս մարզիչներ․ սա հրաշալի հնարավորություն է նաև փորձի փոխանակման տեսանկյունից։ Իտալացի մարզիչները խոստովանում են՝ մասնակիցներին 10 օրում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ դարձնել չեն կարող, բայց ճամբարի հիմնական նպատակն է նրանց սովորեցնել՝ ինչպես զարգանալ ու գնալ դեպի մեծ ֆուտբոլ։  Գլխավորը, որ սովորեցնում են  պատանի մարզիկներին, երբեք չհանձնվելն է։

«Երկար տարիների մանկապատանեկան ճամբարների փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ դաշտերն ու ակադեմիան ապշեցուցիչ են, երեխաները ոգևորված ու խանդավառ են, որը մեզ էլ է ոգեշնչում։ Մեծապես վայելում ենք նրանց հետ աշխատանքը։ Շնորհակալություն եմ հայտնում Ամերիաբանկին, հովանավորներին ու ՀՖՖ-ին։ Ճամբարի ընթացքում բոլոր մասնակից երեխաներին մտադիր ենք լիարժեք գիտելիք ու հմտություններ տալ ֆուտբոլի վերաբերյալ»,- ասում է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մարզիչ Կլաուդիո Զոլան։

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում մարզվել է շուրջ 200․000 պատանի տարբեր երկրներից։ Հայաստանում ճամբարն անցկացվում է երկու հերթափոխով՝ մայիսի 28-ից հունիսի 7-ը, յուրաքանչյուր խումբ մարզվելու է 10 օր։

Միջազգային ճամբարի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի վերջում աշխարհահռչակ ֆուտբոլիստների մակագրությամբ շապիկը Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի համակարգող և կազմակերպիչ Լուկա Ամադեսին նվիրեց Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանին՝ հույս հայտնելով, որ այդ մակագրությունների կողքին կավելանա նաև հայ ֆուտբոլիստի մակագրություն։ Իսկ բանախոսների մակագրությամբ գնդակն էլ բաժին հասավ լրագրողներից մեկին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան