Ոստիկանության կրթահամալիրում դիմորդների էական կրճատում ունենք․ պատգամավորը՝ փոխոստիկանապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների այսօրվա նիստում Գևորգ Պապոյանը մտահոգություն հայտնեց Ոստիկանության կրթահամալիրում դիմորդների թվի էական նվազման հետ։

«Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում այս իրավիճակը բարելավելու ուղղությամբ,- հետաքրքրվեց պատգամավորը։- Պլանավորում էինք ունենալ 212 ուսանող, ըստ այդմ՝ ֆինանսական հատկացում էինք տվել, բայց փաստացի 133 ուսանող ունենք, իսկ մագիստրատուրայում պլանավորել էինք 20 ուսանող ունենալ, ունենք 3-ը»։ Պատգամավորի դիտարկմամբ՝  ինչ-որ մեխանիզմ պետք է մշակել, որպեսզի այս պատկերը չլինի։

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը պատասխանեց․ «Խնդիր չենք տեսնում կրթահամալիրի սովորողների առումով, որովհետև միայն պարեկային ծառայության անցնելու համար դիմել է 700 թեկնածու, որոնցից մոտ 600-ը ավարտոււմ են վերապատրաստման դասընթացը և անցնում են պարեկային ծառայության շարքեր։

Պարեկային ծառայության ներդրման պահից մինչ օրս որևէ ոստիկան չի ազատվել կրճատման հետևանքով։

Նախատեսում ենք էականորեն փոխել ՆԳՆ կրթահամալիրի վերապատրաստումների և դասընթացների մեխանիզմը։ Նախատեսում ենք, որ ոստիկանության կրթահամալիրում բարձրագույն կրթություն չտրվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։