«Ամուլսարը կարող է վերածվել հակաիշխանական շարժման»․ Վարդան Բոստանջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ծառուկյանական պատգամավոր Վարդան Բոստանջյանը չի բացառում, որ Ամուլսարի շահագործման դեմ ծավալված շարժումը կարող է վերածվել հակաիշխանական շարժման։ «Բնականաբար ամեն ինչ կարող է պատճառ դառնալ նոր ըմբոստությունների, ինչի մեջ է Ամուլսարը»,- ասում է պատգամավորը։

Նա պարզ է տեսնում, որ Ամուլսարի հանքերը էկոլոգիական առումով վտանգավոր են Հայաստանի համար։ Ինքը դեմ է այդ հանքերի շահագործմանը։ Սակայն շահագործումը կանգնեցնելու իշխանությունների անզորությունը բացատրում է արտաքին ազդեցիկ ուժերի ճնշումով։ «Մտածենք, թող անգլիացիները լինեն։ Խոշոր առումով անգլիացի կլինի, վրացի կլինի, թե այլ ազգ կլինի, ես էդպես եմ մտածում, ազդեցիկ ուժ է»,- ենթադրում է նա։

Պատգամավորը հասկանում է, որ Հայաստանում աշխատատեղերի և սոցիալական խնդիրներն արագորեն լուծելու անհրաժեշտություն կա, ինքը տեղյակ է, որ Ամուլսարը կարող է նման հարցեր լուծել, բայց նա ափսոսում է Ջերմուկը, որն, ըստ նրա, վտանգի տակ է։ Իսկ ահա դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշում է, որ էկոլոգիական ռիսկերը դեռ պետք է հաշվարկել։ Եթե ոչ մի վտանգ չկա, շահագործելը վատ բան չէ։ «Ես անձամբ մտածում եմ, որ հանքարդյունաբերությունը մի ճյուղ է, որը մենք չենք կարող ընդհանրապես մերժել, դա չի կարող մեր երկրի այս ռեսուրսների պարագայում մերժվել, պարզապես պետք է հանքարդյունաբերությունն իրականացվի այն ճանապարհով, որ սերունդների համերաշխությունը պահպանվի»,-նկատում է տիկին Կյուրեղյանը։

Նա նույնպես չի բացառում, որ էկոլոգիական այս շարժումը կարող է շրջվել նոր իշխանությունների դեմ, որոնք դեռ չեն արգելել հանքի շահագործումը, սակայն նա դեռ սպասում է, որ հեղափոխական շարժումով ձևավորված իշխանությունը կարձագանքի։ «Այս շարժման արդյունքում ժողովուրդը դարձել է այլևս պահանջատեր և իրեն հուզող հարցը վստահաբար բարձրացնում է»,- գոհությամբ նշում է պատգամավորը։

«Ելք»-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Ամուլսարի շահագործման դեմ ծավալված շարժումը իշխանությունների համար գլխացավանք չէր համարի, բայց՝ հաստատ խնդիր է․ «Նախընտրելի է, որ չլիներ այդ խնդիրը»։

Պարոն Աղազարյանի կարծիքով՝ շարժումը չի դառնա հակաիշխանական, ակնհայտ է, որ նման նպատակ էլ չկա՝ մարդիկ բողոքում են միայն Ամուլսարի շահագործման դեմ։ «Եվ եթե կան ուժեր, որոնք կարող է պատահի ՝դա օգտագործեն, դա ապարդյուն կլինի, որովհետև այսօր իշխանության ռեյտինգը, իմ կարծիքով, բացարձակ արժեք է»,- զգուշացնում է «Ելք»-ականը։

Պատգամավորը Ջերմուկի սարերում գտնվող այդ հանքերի շահագործմանը դեմ արտահայտվողներից մեկն է, բայց նկատում է, որ, եթե իշխանությունը ոչ մի լուծում չգտնի էլ, նա կարող է Ամուլսարի շահագործման հարցը դնել հանրաքվեի։ «Եթե ողջ հասարակությունը, ողջ ժողովուրդը գտնի, որ մենք էդ դժվարությունները կրող ենք՝ առանց մեր պետության միջազգային վարկանիշը գցելու, առանց խաթարելու մեր էն կարգավիճակը, որ ունենք աշխարհում, կարող ենք դիմել էդ քայլին՝ հանրաքվեին»,- ասում է նա։

Ի դեպ, Աղազարյանն անդրադարձավ նաև օրերս սոցիալական ցանցերում իր մասնակցությամբ տարածված մի տեսանյութի, որտեղ ինքը «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժմանը լուրջ չի վերաբերում։ Ինքը խոսել է տեսանյութը տարածող երիտասարդի հետ «Ես ուղղակի զանգահարեցի իրեն, ասեցի հետևյալ բառերը՝ Ռուբիկ ջան, շնորհակալություն տղամարդկային պահվածքի համար։ Պարզ ա, չէ՞, երբ ա եղել, թե պարզ չի։ Ամսի 15-ին, 16-ին։ Ապրիլի։ Ապրիլի զրույց ա, որտեղ ասվում ա էդ հանճարեղ մտքերը, որ էսօր ոչ մի աղերս չունի էսօրվա իրականության հետ»,-հիշում է նա։

Մհեր Արշակյան