Արցախի նախկին պետնախարարը՝ Արցախի նախագահի խորհրդական ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության աշխատակազմի լրատվական ծառայությունը: