«Արարատ» կոնյակը շարունակվում է մատակարարվել Ռուսաստան․ Luding Group

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Luding Group ալկոհոլային ընկերությունը սովորական ռեժիմով շարունակում է Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» կոնյակի մատակարարումը Ռուսաստան։ Այս մասին «Կոմերսանտ»-ին հայտնել են Luding Group-ից։

Ընկերությունից հավելել են, որ ապրանքանիշի և գործարանի սեփականատեր Pernod Ricard-ի հետ առաքման պայմանագիրն ուժի մեջ է, և Luding-ն «Արարատ» ապրանքանիշի վերաբերյալ համագործակցության դադարեցման մասին որևէ ծանուցում չի ստացել։

Ըստ Luding-ի՝ «Արարատ»-ի բաշխման աշխարհագրությունն ընդգրկում է ամբողջ Ռուսաստանը՝ բացառությամբ դաշնային ցանցերի։ Պայմանագրի մեկնարկից ի վեր՝ 2021 թվականի հոկտեմբերից, իրացվել է ավելի քան 1,3 միլիոն լիտր կոնյակ՝ չհաշված այն ծավալը, որն ուղղակիորեն Pernod Ricard-ի կողմից մատակարարվել է հիմնական ցանցերին։ Շուկայում «Կոմերսանտ»-ի աղբյուրների համաձայն՝ տարեկան մոտ 4 մլն լիտր «Արարատ» է մատակարարվում Ռուսաստանի Դաշնություն։

Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անցած շաբաթ ասել էր, որ Երևանի կոնյակի գործարանը կարող է դադարեցնել «Արարատ» կոնյակի արտահանումը Ռուսաստան։ Դրան նախորդել էր Pernod Ricard-ի հայտարարությունը միջազգային ապրանքանիշերի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն դադարեցնելու և ռուսական շուկայում բաշխումը կասեցնելու մասին։ «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Երևանի կոնյակի գործարանի իր աղբյուրին, ավելի ուշ հայտնել էր, որ ընկերությունը շարունակում է կատարել իր պարտավորությունները բոլոր երկրների բոլոր գործընկերների նկատմամբ։