Ձեզնից ոմանք դեռևս ընտրության հնարավորություն ունեն․ Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 16:21
Վարչապետն ընդունել է ԵՀ հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին
17.02.2026 | 16:12
Մակրոնը Հնդկաստան այցի ժամանակ նախատեսում է Rafale կործանիչների խոշոր գործարք կնքել
17.02.2026 | 16:03
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետական խորհրդի նախագահին
17.02.2026 | 15:52
Չեք տապալելու Իրանը. Խամենեին սպառնացել է խորտակել ամերիկյան ավիակիրը
17.02.2026 | 15:43
«0 հարկը մեզ համար այդքան ընդունելի չի»․ Դավիթ Անանյանը ներկայացրել է «Միասնության թևեր»-ի տնտեսական զարգացման մոդելը
17.02.2026 | 15:35
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ղազախստանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը
17.02.2026 | 15:30
Տաթևիկ Սիմոնյանը միացել է Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդին
17.02.2026 | 15:26
Լուիս Էնրիկե․ Հնարավոր է՝ «Մոնակոյի» դեմ խաղանք առանց դարպասապահի
17.02.2026 | 15:18
Հռոմում ներկայացվել է Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը
17.02.2026 | 15:10
84 տարեկանում մահացել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեսի Ջեքսոնը
17.02.2026 | 15:04
Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
17.02.2026 | 15:00
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվեց տնային կալանքի // ՌԴ-ն, Իրանն ու Չինաստանը նավեր են ուղարկում Հորմուզ․ ԼՈՒՐԵՐ
17.02.2026 | 14:54
Իրանը, ՌԴ-ն և Չինաստանը Հորմուզի նեղուցում զորավարժություններ կանցկացնեն
17.02.2026 | 14:45
ՀՁՖ նախագահը մեդալների ակնկալիք ունի երևանյան ԵԱ-ում
17.02.2026 | 14:36
ՀՀ-ն ու ԵՄ-ն քննարկում են համագործակցության հնարավոր նոր նախաձեռնությունները
Բոլորը

«Փաշինյանի մտադրությունն ու հստակ խոստովանությունը Արցախի հանձնման վերաբերյալ, Հայաստանում և Արցախում նոր իրավիճակ է ստեղծել»,- այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Փաշինյանի վերջին հայտարարությունը պատասխանն էր բոլոր այն անձանց, ովքեր մինչև հիմա կասկածում էին, կամ չէին ուզում հավատալ, որ Փաշինյանի բանակցությունների հիմքում Արցախն ադրբեջանացման տանելու գաղափարն է:

Աբրահամյանի խոսքով՝ հարցին այլ դիտանկյունից անդրադառնալու անհրաժեշտություն կա՝ պատգամավորն ասաց.
«Երբ մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարում էր Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին, իշխանական պատգամավորներից ոմանք ջանասիրաբար ձայնակցում էին, հայտարարում, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում, սակայն որոշներն էլ փորձում էին համոզել, որ իրենց ղեկավարի հայտարարությունների հիմքում Արցախի կամ Հայաստանի բնակավայրերի հանձնումը չէ»:

«Ոմանք իշխանության ներսում շարունակում էինք պնդել, որ հանձնման հարց օրակարգում չկա։ Երբ հիմա Փաշինյանը պարզ ու հստակ հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, ապա ավելի վաղ էլ ընդգծում, որ չի վիրավորվում, երբ իրեն դավաճան են ասում, իրավիճակը այլ բնույթ է ստանում,- նշեց Աբրահամյանը՝ հավելելով, որ ՔՊ-ականներից ոմանք դեռևս ընտրության հնարավորություն ունեն։

Դիմելով իշխանական պատգամավորներին՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց․ «Իշխանական թիմից ցանկացած ներկայացուցիչ՝ պատգամավոր, նախարար, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, իշխանության քաղաքական, քարոզչական դաշտ ներկայացնող դեմք պետք է հստակ ընտրություն կատարի՝ մեկ բան է քաղաքական կոլեկտիվ պատասխանատվության տակ մտնելը, մեկ այլ բան՝ անհատապես գիտակցելը, որ պատմության մեջ ես մտնում որպես անձ, ով իր համաձայնությունն է տվել Արցախի հանձնմանը։

Կարևոր չէ, թե ԱԺ ամբիոնից ինչպես իշխանությունը կպաշտպանվի և ով, ինչ ջանասիրությամբ կկիսի այս խարանը։ Սակայն պետք է գիտակցեք, որ դուք կամ ձեզանից ոմանք ընտրություն կատարելու հնարավորություն դեռևս ունի:

Հիշե՛ք՝ ոստիկանությամբ, քննիչներով, դատախազներով, դատավորներով կամ ուղղակի գնդակահարությամբ միայն կարող եք միայն ժամանակ ձգել, սակայն պատմությունը սրբագրելու և հանձնողի խարանը ջնջելու հնարավորություն չեք ունենալու:

Կանգնե՛ք ու կանգնեցրե՛ք ձեր այն առաջնորդին, ով մի քանի տարի առաջ, ձեզ, հասարակությանը, բոլորին համոզում էր, որ Արցախը Հայաստան է, և վերջ: Նախընտրական արշավի հիմքում դնում էր Արցախի ինքնորոշման իրավունքը, սակայն այսօր ձեզ, մեզ, բոլորիս ստում է՝ հայտարարելով, թե գնում է Արցախը և արցախցիներին դվաճանելու ճանապարհով: Գործեք քանի դեռ ուշ չէ հակառակ դեպքում այս դաժան քաղաքական որոշման հետևանքը և ծանր դատավճիռը անընդհատ հետապնդոլու է ձեզ և ձեր սերունդներին»:

Մանրամասները՝ տեսանյութում։