Հնարավոր է շենքի շինարարությունը կանգնի, մարդը չստանա իր բնակարանը․ ի՞նչ կարգավորում է առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Քանի դեռ գնված բնակարանը շահագործման չի հանձնվել, բնակարանի վկայականը չի տրամադրվել, դրա դիմաց վճարված գումարի 75 տոկոսը պետք է սառեցված լինի: Այս մասին այսօր ԱԺ նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի զեկուցման ընթացքում:

«Ստեղծվել է իրավիճակ, երբ ՀՀ քաղաքացիները բնակարաններ են գնում, կառուցապատողներն ու բանկերը պայման են առաջարկում նրանց, որը ռիսկեր է պարունակում: Ենթադրենք՝ նորակառույց շենքի դեռևս 4 հարկն է կառուցված, մարդն 8-րդ հարկում գնում է բնակարանի գնման իրավունք: Տնտեսական ցնցումների, անշարժ գույքի շուկայում գների անկման կամ այլ իրավիճակներում կառուցապատողի ֆինանսական վիճակն էականորեն կարող է վատթարանալ ու շենքի շինարարությունը կանգնել: Կստացվի՝ մարդը գնման իրավունքի գումարը տվել է, բայց շենքը չկա: Օրենսդրական նախաձեռնությունը միտված է նման ռիսկերից խուսափելուն»,- նշեց Գևորգ Պապոյանը:

Պատգամավորը հիմնավորելով, թե ինչով է պայմանավորված իր նշած 75 տոկոսը, նշեց․ «Եթե կառուցապատողի ֆինանսական վիճակը վատթարանա ու այլևս ի վիճակի չլինի շարունակել շինարարությունը, գնման պայմանագիր ունեցողների՝ բանկում 75 տոկոս սառեցված հաշիվների միջոցով շինարարությունն ավարտին հասցնել հնարավոր կլինի»:

Պապոյանը հավելեց, որ վերոնշյալ 75 տոկոսները բանկում ավանդային գումարներ են լինելու, որոնց տոկոսային գումարները կառուցապատողը կկարողանա օգտագործել:

Մանրամասները՝ տեսանյութում։