Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը՝ ԶՖԳ քաղաքաշինության գծով աշխատանքային խմբի ղեկավար Կարին Ֆրուինի գլխավորությամբ․ տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել է կառույցի հիմնական լիազորությունները, ռազմավարությունը, համակարգվող ոլորտները, ինչպես նաև քաղաքաշինական մի շարք խնդիրներ: Դիտարկվել են կոմիտեի համակարգմամբ իրականացվող քաղաքաշինական ծրագրերը և քննարկվել հնարավոր համագործակցության եզրերը։

Հանդիպմանը կարևորվել է երկրի տարածական պլանավորման կանոնակարգմանը, տարածքների համաչափ կայուն զարգացմանը, շրջակա միջավայրի, պատմամշակութային ժառանգությանը և մարդու համար հարմարավետ, անվտանգ ու ապահով կենսամիջավայրի ձևավորմանն ուղղված ռազմավարական գլխավոր փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել տարաբնակեցման նախագծի մշակման նախապատրաստական աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով համատեղ աշխատանքի իրականացմանը։

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ծրագրերի իրականացմանը։
Կողմերը պայմանավորվել են լրացուցիչ քննարկման ընթացքում առավել մանրամասն ծանոթանալ իրականացվող հետագա քայլերին՝ առավել հստակեցնելու համագործակցության շրջանակները։