Հունիսի 1-ից կտուգանվեք մուգ ապակիների համար․ պարեկները կկանգնեցնեն «կասկածելի» մեքենաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Պարեկային ծառայողները հունիսի 1-ից կկանգնեցնեն այն վարորդներին, որոնց ավտոմեքենայի առջևի կողային ապակիները թաղանթապատված կլինեն։ Շուրջ երկու տարվա ծառայության ընթացքում արդեն գիտեն՝ որն է թույլատրելիից ավելի մուգ թաղանթապատված։

Իրավապահները լիցենզավորված հատուկ սարքի միջոցով են ստուգելու ապակիների լուսաթափանցելիությունը։ Եթե սարքը մեքենայի առջևի և կողային ապակիների լուսաթափանցելիությունը 70 տոկոսից պակաս ցույց տա, ապա վարորդը կտուգանվի 25 հազար դրամով։

«Այս ամենն արվում է միմիայն վարորդների ու հետիոտների անվտանգությունն ապահովելու նպատակով, քանի որ գիշերային ժամերին թաղանթապատված, մգեցված ապակիները մեծ խոչընդոտներ են ստեղծում վարորդների համար։ Վարորդները հիմնականում հետընթաց կատարելու, մանևրելու ընթացքում տրանսպորտային միջոցների շարժը չեն նկատում, կողային հայելիների տեսանելիությունը փակվում է, այդ պատճառով հաճախակի վրաերթեր, ՃՏՊ-ներ են տեղի են ունում»,- բացատրում է ոստիկանության լեյտենանտ, պարեկ Խաչիկ Հովհաննիսյանը։

Վարորդների մեծ մասն այսօր Factor TV-ի հետ զրույցում ասացին՝ տեղյակ են օրենքի նոր փոփոխությունից։ Բայց վարորդն ինչպես կարող է իմանալ՝ ապակիների լուսաթափանցելիությունը նորմային համապատասխա՞ն է, թե՞ ոչ՝ հետաքրքրվում ենք պարեկային ծառայողից։

«Ես վստահ ասեմ՝ գործարանային արտադրության մգեցված ապակիներ գոյություն չունեն, դա վարորդների պաշտպանվելու փորձն է, վարորդներին էլ հասկանալի՝ որն է մգեցված, որը՝ ոչ»,- նշում է Խաչիկ Հովհաննիսյանը։

Հիմա ոստիկանությունն իրազեկում է վարորդներին։ Պարեկային ծառայողն ասում է՝ 13 օրը բավական է, որպեսզի վարորդները հեռացնեն առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինեն մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան