Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանից Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի 130 հազար մանրաձուկ

Լուրեր

08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղի՝ «Սեւանի իշխան» ՓԲԸ ձկնաբուծական գործարանից Սեւանա լիճ է բաց թողնվել Սեւանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 11 գրամ քաշ ապահովող 130 հազար հատ մանրաձուկ․ տեղեկացնում են ՇՄՆ-ից։

«Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, փոխնախարար Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, «Սեւան Ազգային պարկ»-ի տնօրեն Կարեն Մնացականյանը, «Սեւանի իշխան» ՓԲԸ տնօրեն Տիգրան Վարդանյանը, «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» տնօրեն Դավիդ Շանոյանը, պաշտոնական այլ անձինք ։

Մանրաձուկը բաց թողնվեց Կարճաղբյուր գյուղի տարածքում։ Այնուհետ նախարարն այցելեց «Սեւանի իշխան» ՓԲԸ Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարան եւ Սեւանա լճի՝ Լճափ գյուղի տարածքում գտնվող ցանցավանդակային տնտեսություն, ծանոթացավ մանրաձկան արտադրության ամբողջական ցիկլին, առկա հիմնախնդիրներին եւ անելիքներին, զրուցեց աշխատակիցների հետ։ Անդրադառնալով աշխատանքային այցին եւ միջոցառման կարեւորությանը՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշեց, որ նախարարության հիմնական քաղաքականությունն ուղղված է Սեւանի իշխանի տեղածին ենթատեսակների բնական վերարտադրության ապահովմանը։

«Չնայած այն հանգամանքին, որ «Սեւանի իշխան» ԲԲԸ Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանը յուրաքանչյուր տարվա ընթացքում ապահովում է մանրաձկան արտադրությունն ու բացթողումը Սեւանա լիճ, սակայն առայժմ մենք գոհացուցիչ արդյունք չենք տեսնում, քանի որ այն պայմանավորված է նաեւ բնապահպանական եւ ոչ բնապահապանական նշանակության այլ խնդիրներով, որոնք կապված են Սեւանա լիճ թափվող գետերի մաքրության, ոռոգման շրջանում ջրառների կանոնակարգման, կազմակերպչական այլ հարցերի հետ։ Այդ պատճառով էլ մենք պետք է մանրամասն բոլոր խնդիրները դիտարկենք մեկ ընդհանուր շրջանակի մեջ եւ հասնենք մեր հիմնական նպատակին՝ Սեւանա լճում իշխանի ենթատեսակների բնական վերարտադրության ապահովմանը»,-ներկայացրեց նախարարը։

«Սեւանի իշխան» ՓԲԸ տնօրեն Տիգրան Վարդանյանի հավաստմամբ՝ ընկերությունն այս տարի ծրագրել է Սեւանա լիճ բաց թողնել Սեւանի իշխանի Գեղարքունի ենթատեսակի 230 հազար հատ մանրաձուկ, որից շուրջ 130 հազարը բաց թողնվեց այժմ, իսկ մնացած 100 հազարը բաց կթողնվի մինչեւ տարեվերջ»,- ասված է հաղորդագրությունում։