Դրամական աջակցություն է ցուցաբերվելու Արցախում փաստացի բնակվող, աշխատանք չունեցող կամ եկամուտ չստացող յուրաքանչյուր անձի

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Գրեթե ամենօրյա ռեժիմով առերեսվելով Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները կրող քաղաքացիների հետ և խորապես գնահատելով ու գիտակցելով նրանց առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծմանն աջակցելու պետության ողջամիտ պարտականությունը, Արցախի Հանրապետության կառավարության և Ազգային ժողովի պատգամավորների ակտիվ մասնակցությամբ մշակվել ու այսօր ընդունվել է Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված 8-րդ միջոցառումը, որով 2023թ. մայիս ամսվա համար 40.000 դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվելու Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող, աշխատանք չունեցող կամ եկամուտ չստացող յուրաքանչյուր անձի՝ այդ թվում երեխաներին: Այս մասին գրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Աջակցությունը միջոցառման շահառուներին ողջամիտ ժամկետում հասցնելու համար գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ.
ա/ Կենսաթոշակ և (կամ) ամենամսյա պարգևավճար ստացող անձին աջակցությունը վճարվելու է՝
1) կանխիկ եղանակով՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի միջոցով, եթե նրա կենսաթոշակը կամ ամենամսյա պարգևավճարը վճարվում է կանխիկ եղանակով.
2) անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված հաշվի համարին փոխանցելու միջոցով, եթե նրա կենսաթոշակը կամ ամենամսյա պարգևավճարը վճարվում է անկանխիկ եղանակով։

բ/ Փաստացի Արցախի Հանրապետությունում գտնվող՝ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին աջակցությունը վճարվելու է՝
1) կանխիկ եղանակով՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի միջոցով, կամ
2) անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված հաշվի համարին փոխանցելու միջոցով, եթե նրա ամենամսյա դրամական աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված հաշվի համարին փոխանցելու միջոցով։

գ/ Արցախի Հանրապետության համայնքներում /բացառությամբ շրջկենտրոնների և Ստեփանակերտ քաղաքի/ բնակվող անձանց աջակցությունը վճարվելու է կանխիկ եղանակով՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի միջոցով։

դ/ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի Հանրապետության շրջանների կենտրոններում փաստացի բնակվող անձանց աջակցությունը տրամադրվելու է առցանց դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության պաշտոնական՝ www.mss.nkr.am կայքէջում նախատեսված միջավայրից։

Առցանց դիմումում պետք է նշվի աջակցության վճարման նախընտրելի եղանակը։

Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անձի համար առցանց դիմումը ներկայացվում է նրա ծնողի կամ խնամակալի կողմից։

Իրազեկում ենք, որ աջակցության գումարը չի կարող արգելադրվել (հանդիսանալ արգելանքի առարկա), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց:

Սոցիալական աջակցության ծրագրի գործնական իրացման կարգի ու առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր առաջանալու դեպքում քաղաքացիները Ստեփանակերտ քաղաքում կարող են դիմել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն, իսկ շրջկենտրոններում՝ միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժիններ: