Վրաստանի նախագահը ՌԴ-ից ուղիղ չվերթների վերականգնումն ու վիզային սահմանափակումների վերացումը ռուսական սադրանք է որակել

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հերթական սադրանք է համարում Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։

Նա նշել է, որ ՌԴ նախագահի այդ որոշումն անընդունելի է։

«Ռուսաստանի հերթական սադրանքը։ Վրաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումն ու վիզային սահմանափակումների վերացումն անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի դեմ ագրեսիան և մեր տարածքի օկուպացումը»,- գրում է Զուրաբիշվիլին սոցցանցերի իր էջում։

Հիշեցնենք, որ ՌԴ-ն մայիսի 15-ից չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան հրամանագիր է ստորագրել։ Բացի այդ, Պուտինը չեղարկել է նաև Վրաստան ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը, որը գործում էր 2019 թվականից։

Էմմա Չոբանյան