Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթողի անունը կորոշվի վերջին տուրում

Լուրեր

14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
Բոլորը

Վերջին տուրից առաջ Հայկ Մարտիրոսյանը, Կրիշնան Սաշիկիրանը և Սետուրամանը վաստակել են 6-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:

Երեկ տեղի ունեցավ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 8-րդ տուրը: Տուրի երկու կենտրոնական պարտիաներում միմյանց դեմ մրցում էին Հրանտ Մելքումյանը ու Կրիշնան Սաշիկիրիանը և Զավեն Անդրիասյանը ու Սետուրամանը: Առաջին խաղատախտակի վրա Մելքումյանը հաղթանակի հասնելու համար դիմեց չափազանց մեծ ռիսկի և արդյունքում պարտվեց: Անդրիասյան – Սետուրաման պարտիան դարձավ տուրում, ինչպես նաև ամբողջ մրցաշարում ամենաերկարը: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը ուներ որոշակի առավելություն, սակայն Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստերը պաշտպանվեց շատ հստակ և 128 քայլ և 6 ժամից ավել տևած պարտիան ավարտվեց հաշտությամբ: Նախավերջին տուրում կարևոր հաղթանակ տոնեց Հայաստանի չեմպիոն և  Կարեն Ասրյանի հուշամրցաշրի նախորդ տարվա հաղթող Հայկ Մարտիրոսյանը. Հայաստանի գործող չեմպիոնը հեշտորեն առավելության հասավ Բելառուսը ներկայացնող գրոսմայստեր Կիրիլ Ստուպակի նկատմամբ:

Այսպիսով, վերջին տուրից առաջ Հայկ Մարտիրոսյանը, Կրիշնան Սաշիկիրանը և Սետուրամանը վաստակել են 6-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:

Հրանտ Մելքումյանը, Ռինատ Ջումաբաևը, Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Անդրեյ Ժիգալկոն և Արամ Հակոբյանը իրենց ակտիվում ունեն 5.5-ական միավոր: Այս բոլոր շախմատիստները պահպանում են մրցաշարի հաղթող դառնալու տեսական հնարավորություն:

Վերջին տուրի կենտրոնական պարտիաներում միմյանց դեմ կմրցեն Հնդկաստանի հավաքականի անդամներ Կրիշնան Սաշիկիրանը և Սետուրամանը ու Հայաստանի հավաքականի անդամներ Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը: