Թուրքիայի ղեկավարության փոփոխությունը կարող է չնշանակել Ռուսաստանի հետ հարաբերությունների ավարտ․ CNN

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Թուրքիան նախընտրական քարոզարշավը գագաթնակետին է հասնում, իսկ ընտրատեղամասերի բացումից ընդամենը երեք շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առցանց մասնակցությամբ տեղի ունեցավ Թուրքիայի առաջին ատոմակայանի բացումը՝ մի քայլ, որն ավելի կապեց երկու սևծովյան հարևաններին։ Այս մասին ասվում է CNN-ի անդրադարձում։

Անցյալ ամիս տեղի ունեցավ Աքքույու ԱԷԿ-ի միջուկային վառելիքի բեռնումը, որը կառուցել և շահագործելու է ռուսական պետական Ռոսատոմ ընկերությունը։

Սրանով Թուրքիան ընդլայնում է իր էներգետիկ կախվածությունը Մոսկվայից՝ այն ժամանակ, երբ նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցները նվազեցնում են նման կապերը։ Սա երկարաժամկետ ամրապնդում է Թուրքիայում Մոսկվայի ներկայությունը՝ հենց այն ժամանակ, երբ Էրդողանը պատրաստվում է գնալ ընտրությունների, որոնք, որոշ հարցումների համաձայն, կարող են նրան դուրս մղել իշխանությունից: Լրատվամիջոցը գրում է, որ Էրդողանի և Պուտինի միջև կապերի ամրապնդումն անհանգստություն է առաջացրել Արևմուտքում, ոմանք գալիք ընտրություններին հետևում են Էրդողանի հնարավոր հեռանալու ակնկալիքով:

Էրդողանն էլ գիտի այդ մասին։ Երբ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը մարտին հանդիպեց նրա հիմնական մրցակից, ընդդիմության նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին, Էրդողանը քննադատեց այդ հանդիպումը՝ ամերիկացի դիվանագետի այցն անվանելով «ամոթ» և զգուշացնելով, որ Թուրքիան պետք է «դաս տա ԱՄՆ-ին այս ընտրություններում»։

Հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև ուժեղ մրցավազք է սկսվել, և մայիսի 14-ին կայանալիք քվեարկությունից հետո, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ։

Սակայն վերլուծաբանները նշում են, որ եթե նույնիսկ Էրդողանը պաշտոնանկ արվի ընտրությունների արդյունքում, Թուրքիայի արտաքին քաղաքական շրջադարձը տրված չէ: Մինչ ընդդիմությանը մոտ կանգնած գործիչները նշում են, որ հաղթանակի դեպքում Թուրքիան կվերակողմնորոշվի դեպի Արևմուտք, մյուսներն ասում են, որ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրները, հավանաբար, կմնան անփոփոխ:

«Կարծում եմ՝ կան ոլորտներ, որտեղ մենք կտեսնենք արմատական փոփոխություններ, եթե ընդդիմությունը հաղթի, և մեր շատ գործընկերներ ու եվրոպացի դիվանագետներ Անկարայում հարցնում են, թե ինչ չափով Թուրքիան կվերադառնա դեպի իր արևմտյան դաշնակիցները»,- ասել է Անկարայի Բիլքենթ համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ Օնուր Իսջին։

Նա նշել է, որ եթե նույնիսկ Արևմուտքի հետ հարաբերությունները վերականգնվեն, Թուրքիայի՝ դեպի Արևմուտք վերադառնալու համար սահմանափակումներ կլինեն՝ հաշվի առնելով, թե որքան խորն են միահյուսվել Թուրքիայի և Ռուսաստանի տնտեսությունները, հատկապես՝ էներգետիկայի հարցում:

Թուրքիան առանցքային առևտրային գործընկեր է Ռուսաստանի համար, ինչպես նաև կենտրոն հազարավոր ռուսների համար, որոնք փախել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Եվրամիությունը, որպես դաշինք, այնուամենայնիվ, մնում է Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերը՝ երկկողմ առևտրի ծավալը հասնում է շուրջ 219 միլիարդ դոլարի։

Ստամբուլի Քոչ համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Մուրատ Սոմերն էլ լրատվամիջոցին ասել է, որ Ռուսաստանի աշխարհագրական մերձությունը Թուրքիային, ինչպես նաև նրա տնտեսական շահերն Անկարայում, հավանաբար, կնշանակեն, որ Էրդողանից բացի՝ այլ առաջնորդը նույնպես կշարունակի լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, միաժամանակ, ամուր խարսխելով Թուրքիային արևմտյան ժողովրդավարական դաշինքներում:

Փորձագետներն ասում են, որ չնայած ԵՄ-ի հետ հարաբերությունները կարող են բարելավվել, եթե ընդդիմությունը հաղթի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհը կարող է ավելի երկար և դժվար լինել:

«Երբ մենք խոսում ենք Թուրքիայի հարաբերությունների մասին Արևմուտքի հետ, երբեմն վերցնում ենք Ատլանտյան օվկիանոսի երկու ծայրերը։ Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ մտել են փակուղի և շատ երկար ժամանակ անկում են ապրում»,- ասել էԻսջին։

Նա նշել է, որ անկախ նրանից՝ կհաղթի Էրդողա՞նը, թե՞ ընդդիմությունը, Թուրքիան կփորձի «անջատել իր հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ»՝ հաշվի առնելով Անկարայի կախվածությունը եվրոպացի առևտրային գործընկերներից:

Էմմա Չոբանյան