Երևանն ընդունել է 6-րդ միջազգային ավտովազքի մասնակիցներին

Լուրեր

06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 23:08
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Երևանում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ներկա վիճակը, խնդիրներն ու զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովը։ Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, այն կազմակերպել էր Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհուրդը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ։

«Համաժողովը կայացել է Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի կողմից կազմակերպված 6-րդ միջազգային ավտովազքի շրջանակում, որը մեկնարկել էր ապրիլի 25-ին Դուշանբեից՝ անցնելով Մեծ Մետաքսի ճանապարհի հարավային ուղով՝ Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Իրանի և Հայաստանի ճանապարհներով։ Միջոցառմանն աջակցել էին նաև նշված երկրների տրանսպորտի, ոլորտային նախարարություններն ու ճանապարհային գերատեսչությունները։

Համաժողովին մասնակցում էին տարբեր երկրների պատվիրակներ, ՀՀ ՏԿԵ նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Հայաստանում գործունեություն ծավալող ճանապարհաշինական, նախագծային կազմակերպությունների, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչներ։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ողջունելով համաժողովի պատվիրակներին, մաղթեց արդյունավետ աշխատանք։ Նա հույս հայտնեց, որ միջոցառումն իր ներդրումը կունենա ՀՀ ՏԿԵ նախարարության և ԱՊՀ երկրների ճանապարհային գերատեսչությունների փոխշահավետ համագործակցության հարցում և կդառնա փորձի փոխանակման հարթակ։

Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նախագահ Բուրի Կարիմովը, ողջունելով ներկաներին, կարևորեց և՜ ավտովազքը, և՜ բոլոր 5 երկրներում անցկացված համաժողովները, որոնց ընթացքում քննարկվել են տվյալ երկրների ճանապարհային ոլորտի խնդիրները, անդրադարձել այս բնագավառում նոր մեթոդների, տեխնոլոգիաների կիրառմանը, քննարկել բազմաոլորտ հարցեր։ Բուրի Կարիմովը ներկայացրեց միջազգային ավտոարշավների ժամանակ կատարված վերլուծությունների արդյունքները։ Առանձնացվեցին մի շարք խնդիրներ, որոնք, ըստ բանախոսի, ընդհանուր են ԱՊՀ տարածաշրջանի երկրների համար, դրանք են՝ տրանսպորտային հոսքերի ինտենսիվության շեշտակի բարձրացումը, ընդ որում, ինտենսիվության մեծացմանը համարժեք չեն զարգանում ճանապարհային ցանցերը, հիմնական ներդրումները կատարվում են ճանապարհների նորոգման կամ վերակառուցման վրա, մինչդեռ անհրաժեշտ է, որպեսզի ավելի շատ կառուցվեն նաև նոր ճանապարհներ։ Խնդիրների շարքում առանձնացվեցին նաև ճանապարհներին գերբեռնված բեռնատար մեքենաների թվի ավելացումը, ճանապարհների ոչ ժամանակին նորոգումը, անվտանգության հետ կապված մի շարք հարցեր։ Ի դեպ, բարձրացված այս բոլոր հարցերի հնարավոր լուծումներին մանրամասն անդրադարձ եղավ համաժողովի օրակարգում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդգծեց, որ նման համաժողովները գործարար կապերի հաստատման, ամրապնդման, ինչպես նաև ճանապարհաշինության ոլորտի խնդիրների քննարկման մասնագիտական լավագույն ձևաչափն են։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրի ղեկավար Կարեն Բադալյանը ներկայացրեց ՀՀ ճանապարհային ցանցը, Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։

Զեկույցներում բանախոսներն արծարծեցին բազմաթիվ թեմաներ՝ նախագծումից, կառուցումից, մինչև ճանապարհների սպասարկում և պահպանում։ Համաժողովի մասնակիցները քննարկեցին նաև ճանապարհների ուսումնասիրության համար նախատեսված ժամանակակից սարքավորումներին, բարձրլեռնային հատվածներում ճանապարհների նախագծման և կառուցման առանձնահատկություններին, ճանապարհաշինության մեջ կիրառվող ինովացիոն տեխնոլոգիաներին վերաբերող և այլ հարցեր։

Հանդիպման ավարտին ՀՀ ՏԿԵ նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտի» մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։