ԲԱՆԱՎԵՃ․ ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով հանդիպումն ի՞նչ արդյունք տվեց․ ՌԴ-ն՝ բանակցության հաջորդ կանգառը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները քառօրյա բանակցություններն ամփոփեցին հայտարարությամբ, որ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ձեռք է բերվել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրել են, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:

Հայ-ադրբեջանական բանակցություններն ընդունած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եզրափակիչ նիստին ասել է․ «Երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են պատկերացնում միմյանց դիրքորոշումները չլուծված մնացող հարցերի վերաբերյալ»։

Ամերիկացի պաշտոնյան առաջարկել է հայ և ադրբեջանցի նախարարներին վերադառնալ սեփական մայրաքաղաքներ՝ իրենց կառավարությունների հետ կիսելու այն հեռանկարը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը հասանելի է։

«Կարծում եմ՝ բանակցությունների տեմպը և մեր գործընկերների կառուցած հիմքը ցույց են տալիս, որ խաղաղության համաձայնագիրն իսկապես հասանելի է մեզ: Ցանկացած մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարինն է: Մենք դա գիտենք: Սակայն ԱՄՆ-ն այստեղ է՝ շարունակելու օգնել մեր երկու բարեկամներին հատել վերջնագիծը: Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք դրան»,- ասել է Էնթոնի Բլինքենը։

Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների ֆոնին Հայաստանի վարչապետը Պրահայում հայտարարեց՝ անորոշ է ԼՂ-ի ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորման մեխանիզմը, անորոշ է նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափը։ Նա տեղեկացրեց, որ մինչ այս պահը հնարավոր չի եղել համաձայնեցնել նաև խաղաղության պայմանագրի տեքստի մեկնաբանության հարցում տարակարծությունները հաղթահարելու մեխանիզմները։ Չկա նաև որևէ համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում: Ի դեպ, դեռ ԱՄՆ-ի բանակցությունները չէին ավարտվել, Ալիևը և Փաշինյանը հայտնել էին Մոսկվայում բանակցելու հավանական սցենարի մասին։

Ինչպե՞ս գնահատել հայ-ադրբեջանական վաշինգտոնյան բանակցությունները, արդյո՞ք դրանք քայլ առաջ էին։ Ի՞նչ սպասել Մոսկվայի հանդիպումից։ Factor TV-ի կազմակերպած բանավեճին մասնակցում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը։