ԼՂ հայերի անվտանգությունը պետք է հասցեագրվի Բաքվի և Ստեփանակերտի միջև խոսակցություններում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և մի քանի այլ իրադարձություններ մեկուսի գործողություններ չեն, դրանք Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման ակնհայտ նախապատրաստական աշխատանքներ են: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկման շրջանակում՝ պատասխանելով հարցերին:

«Լաչինի միջանցքի շրջափակումը և մի քանի այլ իրադարձություններ մեկուսի գործողություններ չեն, դրանք ԼՂ-ում էթնիկ զտման համար ակնհայտ նախապատրաստական աշխատանք են: Միանշանակ դա է մեր կառավարության գնահատականը: Մյուս կողմից, մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է բոլոր հարցերը լուծել բանակցությունների, խաղաղ գործընթացի միջոցով: Մենք հանձնառու ենք խաղաղության գործընթացին՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների: Որպես ժողովրդավարական պետություն՝ մենք կարծում ենք, որ միայն թափանցիկ գործընթացներով է հնարավոր մնայուն խաղաղության հասնել մեր տարածաշրջանում»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը համարում է, որ ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքները պետք է հասցեագրվեն բանակցություններում, քննարկումներում, որոնք տեղի կունենան Բաքվի և Ստեփանակերտի միջև:

«ԼՂ-ի հայերի անվտանգության և իրավունքների հետ կապված բոլոր հարցերը պետք է հասցեագրվեն այդ ձևաչափում: Դժբախտաբար, մինչև օրս մենք Ադրբեջանի կողմից չենք տեսնում պատրաստակամություն՝ մտնելու երկխոսության, բանակցությունների մեջ՝ ԼՂ հայերի հետ: Դա շատ կարևոր է մեր տարածաշրջանում մնայուն խաղաղության ձգտելու ճանապարհին: Եվ չկա մնայուն խաղաղության հաստատման միակ բանաձև մեր տարածաշրջանում, բազմաթիվ հարցեր պետք է հասցեագրվեն, այդ պատճառով հեշտ չէ խաղաղության հասնել».-ասաց Փաշինյանը:

Հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ պետք է ձգտել, աշխատել դրան հասնելու համար:

«Մենք ոչ միայն սպասում ենք, նաև ավելի քան 30 տարի աշխատում ենք այս ուղղությամբ: Եվ մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ լուծելու ԼՂ հիմնախնդիրը, հաստատելու տևական խաղաղություն մեր տարածաշրջանում: Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, քանի որ մենք դրա համար մանդատ ենք ստացել նաև հայ ժողովրդից»,-նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։