Էրեբունի վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ․ պատուհանները փակ պահել․
Մայիսի 4-ին՝ ժամը 22:00-06։00, Էրեբունի վարչական շրջանում՝ Մուրացան, Աթոյան փողոցներում եւ Մուրացանի 113 շենքի բակում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, անվտանգությամբ պայմանավորված, բնակիչներին հորդորում է փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները: