ՌԴ-ին դո՛ւրս են մղում Թուրքիան և Ադրբեջանը, բայց չեն պատժվում․ ՀՀ-ն չէ՛ ռուսներին հեռացնողը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վաշինգտոնում այսօր եզրափակիչ մասն է Հայաստան-Ադրբեջան բանակցությունների, որին մասնակցելու է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Եթե ԱՄՆ-ում չստացվի լուծման ուղիների շուրջ գալ համաձայնության, այսինքն՝ չամրագրվեն ԼՂ-ի հայերի իրավունքների և անվտանգության որոշման կոնկրետ մեխանիզմներ, ի՞նչ է տեղի ունենալու հետո։ Հարցն արդիական է՝ հաշվի առնելով ներկա դրությունը։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից ի վեր մենք ապրում ենք Ռուսաստանի երաշխավորած խաղաղության պայմաններում։ Ռուսական զորքեր են ԼՂ-ում, բայց Ադրբեջանն առնվազն 8 դրվագով հարձակումներ է գործել և զավթել հայկական տարածքներ Արցախում, նաև ՀՀ-ի դեմ են հարձակումներ եղել մեկ տասնյակի հասնող, կրկին՝ առանց Մոսկվայի զսպումների։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը նշել է, որ ԼՂ-ի նկատմամբ Արդբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ՀՀ տարածքների օկուպացիան չեն նպաստում ռեգիոնում կայունության հաստատման ջանքերին: Նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը մտադիր է էթնիկ զտումներ կատարել ԼՂ-ում, դրա իրական սպառնալիք կա։

«Ընդգծվել է, որ համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համար առանցքային են զորքերի հետքաշումը, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը, ինչպես նաև ԼՂ-ի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակում»,- նշում է ՀՀ ԱԳՆ-ն:

Բանակցություններն այսօր շարունակվում են։ Սալիվանը Թվիթերում գրել է, որ հաճելի է եղել հյուրընկալել Սպիտակ տանը Միրզոյանին և Բայրամովին․ «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում ենք շարունակական երկխոսությունը: Կայուն և արդար համաձայնագիրն առանցքային կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորություններ բացելու նպատակով»։

Factor TV-ին տված հարցազրույցում «Հանուն հավասար իրավունքների կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանին հարց ուղղեցին՝ ո՞րն է Հայաստան-Ադրբեջան կարգավորման ամերիկյան և ռուսական մոդելների տարբերությունը։

«ԱՄՆ-ն չի պարտադրում ԼՂ-ի կոնֆլիկտի լուծում։ ՌԴ-ից ճնշումները շատ են՝ իր բանակցման տարբերակը ՀՀ-ին շահավետ չէ։ ՌԴ-ն չի ուզում խաղաղություն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև՝ կոնֆլիկտով կառավարում է մեզ, լուծում լինի՝ իր ներկայությունն անիմաստ կլինի։ ԱՄՆ-ում կարգավորման լուծումների շուրջ համաձայնության շանսը մեծ է։ ԱՄՆ-ն ասում է՝ Ադրբեջանը պիտի վերադարձնի ՀՀ օկուպացված տարածքները, ՀՀ սահմանը չի կարելի խախտել, ՌԴ-ից դա չունենք։ Արևմուտքում տեսնում են՝ Ալիևը Պուտինի պես անկառավարելի է դառնում, արժեզրկում է ՄԱԿ-ի մեխանիզմները, աշխարհակարգը, Ալիևի՝ բախման գնալու հռետորաբանությունը մտահոգիչ է դարձել բոլորի համար։ Կարող եմ ասել, որ նվաճում է մեզ համար ԱՄՆ-ում ԼՂ-ի կոնֆլիկտի քննարկումը․ Ադրբեջանն ասում է՝ չկա ԼՂ-ի խնդիր, իմ ներքին հարցն է»,- ասաց Գայանե Աբրահամյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան