Այո՛, սեղանին կա փաստաթուղթ․ Փաշինյանը՝ Վաշինգտոնում բանակցությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Վաշինգտոնում քննարկվում է ճշգրիտ այն, ինչը որ ես այս ամբիոնից ներկայացրել եմ, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցադրման, թե Բլինքեն-Բայրամով-Միրզոյան եռակողմ հանդիպումը նույն հարթակո՞ւմ է, ինչ Լավրով-Բայրամով-Միրզոյան հանդիպման ձևաչափը։

«Այո, սեղանին կա փաստաթուղթ։ Եվ դա այն փաստաթուղթն է, որն առաջարկեցի, որ տիկին Խամոյանը գա և ծանոթանա։ Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև այս փաստաթղթի մասին ասել եմ այս ամբիոնից՝ հրապարակային, թեզերի մասին ասել եմ․․․ կարող եք ծանոթանալով։
Հարցին՝ ում որոշմամբ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին, Փաշինյանը պատասխանեց․ «Ռուբեն Ռուբինյանը գնացել է իմ քաղաքական որոշմամբ»։

Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե հնարավո՞ր է Վաշինգտոնում քննարկված փաստաթղթի հիման վրա հունիսի 1-ին Քիշնևում Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի՝ Պրահայում անցկացված հանդիպման ձևաչափով:

«Եթե այդպես լինի, ես շատ ուրախ կլինեմ: Եթե պարզվի, որ արդեն թուղթ կա սողանի վրա, և վերջին մտածումներն են՝ ստորագրենք, թե չստորագրենք, դա ոչ թե վատ, այլ լավ նորություն է:

Քանի որ հիմա բանակցություններ են ընթանում, իմ արած որևէ պոզիտիվ կամ նեգատիվ մեկնաբանություն ազդելու է դրանց ընթացքի վրա: Եկեք որևէ բան չասեմ»,- նշեց Փաշինյանը հավելելով, որ Վաշինգտոն մեկնած պաշտոնյաներին ասել է՝ ազատ բանակցեք ու մեր՝ հրապարակային արտահայտած կարծիքների շրջանակում, իմացեք՝ ձեր բանակցած փաստաթուղթն Ադրբեջանի հետ ես եմ ստորագրելու»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Արցախի թեմային ու հայտնել, որ քանի դեռ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ֆիքսված կետ չկա, Արցախի կարգավիճակի մասին հարցին չի կարողանա պատասխանել․ «Երբ բանակցություններն Ադրբեջանի հետ արդեն փակված լինեն, տեքստը պատրաստ լինի ու ես հայտարարեմ՝ մեկնում եմ խաղաղության պայմանագիր ստորագրելու, այդ ժամանակ միայն կկարողանամ հստակ պատասխանել Արցախի մասով բանակցված տարբերակին»։

Մանրամասները՝ տեսանյութում։