ԱՄՆ-ում կարո՛ղ է նախաստորագրվել տեքստ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, հետո ԵՄ-ն դեր ստանձնի խաղաղության հարցում․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

ԱՄՆ-ում մեկնարկել են Հայաստան-Ադրբեջան բանակցություններ։ Քննարկումները տևելու են օրեր շարունակ։ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչները «կառուցողական» են որակում քննարկումները։

Ադրբեջանական «Թուրանը» գրել է․ «Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ եթե Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում հաջողվի խաղաղության «ճանապարհային քարտեզ» մշակել, ապա «գործը կավարտի» Եվրոպան՝ ընդունելով Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին, որպեսզի «մի քանի շաբաթվա ընթացքում» կնքվի խաղաղության պայմանագիրը»։

«Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» է կոչվում բանակցվող փաստաթուղթը։ Քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ ԱՄՆ-ում կարող է նախաստորագրվել տեքստ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, որի հիման վրա ԵՄ-ն դեր ստանձնի խաղաղության պլանի իրագործման հարցում։

«ԱՄՆ-ն իր վրա վերցրել է երաշխավորի և միջնորդի դերակատարություն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացը շանս ունենա քաղաքական արդյունք դառնալու։ ԱՄՆ-ի տեսակետն է ԼՂ-ի հարցում՝ խնդիրը մարդու իրավունքներից է բխում, այսինքն՝ պետք է մարդը որոշի, թե որ օրենքին է ենթարկվելու՝ ՀՀ-ի, Ադրբեջանի, թե՞ իր հայրենակիցների հետ միասին սեփական օրենքին ենթարկվի։ ՌԴ-ն ունի տեսակետ՝ պետությունն է դոմինանտը, և մարդիկ հպատակներ են։ Ըստ ՌԴ-ի պլանի՝ ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է միանան Միութենական պետությանը, ԼՂ-ն մնա Արդբեջանի կազմում, ընդունեն ադրբեջանական օրենքներ։ Այսօր ԱՄՆ-ն ու ՌԴ-ն մրցակցում են ԼՂ-ի պրոցեսը կարգավորելու հարցում, որտեղ Ադրբեջանը սպասարկում է ռուսական գիծը։ ՌԴ-ի գիծը սպասարկելու նպատակով Ադրբեջանը պայմաններ էր դնում Մոսկվայի առաջ, որ հայերը տարածքներ տան իրեն։ Մենք տեսանք, որ ադրբեջանական ագրեսիաների ժամանակ ՌԴ-ն չեզոք դիրքորոշում է զբաղեցրել, և Ադրբեջանը ուժով է վերցրել տարածքներ։ Հիմա Ադրբեջանը մտահոգ է՝ Արցախը նոր պատերազմի չպատրաստվի, չզինվի, ռևանշի չգնա։ ՀՀ-ն իրավունք ունի Ադրբեջանի զորքերն ուժով հանել գրաված տարածքներից, ուժով բացել Լաչինի միջանցքը, Ադրբեջանը դա գիտի, և ձգտում է նոր շփման գիծ ստեղծել՝ կանխելու ռևանշը։ ՌԴ-ն պատերազմը դիտարկում է գործիք՝ խափանելու ՀՀ-Ադրբեջան գործընթացը։ ԵՄ-ի ընդունած բանաձևում նշվում է այդ ռիսկների փաստը։ Եվ հիմա, Արևմուտքի առաջնահերթությունն է՝ ՌԴ-ի ազդեցությունը վերացնել պրոցեսի վրա։ ԵՄ-ն որոշել է ԼՂ-ում տեղակայել միջազգային ուժեր 2025-ին․ բանաձև է ընդունված Եվրախորհրդարանի կողմից այդ մասին։ Ե՛վ ՀՀ-ն, և՛ Ադրբեջանը հարկադրված կլինեն ՌԴ-ի ներկայությունը դադարեցնել, համաձայնվել ԵՄ-ի տարբերակին»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան