Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Մայիսի 2-3-ը հանրապետության շրջանների զգալի մասում, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում մայիսի 2-3-ը սպասվում են անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Մայիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։