«Օղակ» գործողությունից անցել է 32 տարի. Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Լուրեր

19.03.2026 | 14:12
Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Պարալիմպիկ խաղերի եռակի չեմպիոն Անաստասիա Բաղիյանին
19.03.2026 | 14:10
ԱԺ տարածքային կառավարման, ՏԻ, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.03.2026 | 14:08
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
19.03.2026 | 14:02
Գրեն՝ վարչապետն իր աշխատակցի հետ ինտիմով է զբաղված, ու դա մնա անարձագա՞նք․ ձեռ եք առնո՞ւմ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 13:53
Քուվեյթում ԱԹՍ-ները հարվածել են նավթավերամշակման գործարաններին
19.03.2026 | 13:48
«Գզոյանի վերաբերյալ կայացրել եմ ճիշտ որոշում, յուրաքանչյուր պաշտոնյա պետք է ինքն իրեն հաշիվ տա»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 13:44
Օմանում բացվել է Հայաստանի դեսպանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 13:39
Բաքուն ակնկալում է, որ Իրանը համապարփակ հետաքննություն կանցկացնի Նախիջևանին ԱԹՍ-ների հարվածի վերաբերյալ. Բայրամով
19.03.2026 | 13:30
Որոշ ուժեր նոր սեպտեմբերյան պատերազմ են պատրաստում՝ ծանր հետևանքներով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 13:26
Ես չեմ կարա 30 անգամ ձգվեմ, բայց ես կարամ 100 կմ հեծանիվ քշեմ, իսկ իրենք կարո՞ղ են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 13:22
Հայտնի են Երևանում կայացած ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարի բոլոր մեդալակիրները
19.03.2026 | 13:13
Արաբական և իսլամական երկրները դատապարտել են Իրանի հարձակումները
19.03.2026 | 13:06
Բայրամովն ու Ֆիդանը տարածաշրջանում անվտանգության իրավիճակն ու վերջին զարգացումներն են քննարկել
19.03.2026 | 13:03
Հարվածել է, մահճակալից գցել ու քարշ տվել․ Երևանում 3-ամյա երեխա է բռնության ենթարկվել
19.03.2026 | 13:00
Երկրի վարչապետի առաջ կանգնել եք, ասում եք՝ կրկնի, Ձեր քմահաճույքով չեմ կրկնելու. Փաշինյանը՝ Ադրբեջանի սահմանադրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել «Օղակ» գործողության 32-րդ տարեդարձի կապակցությամբ.

«Ուղիղ 32 տարի առաջ՝ ապրիլի 30-ին, սկսվեց «Օղակ» («Кольцо») գործողությունը, որի անվանումն արդեն իսկ վկայում էր դրա պատժիչ բնույթի մասին։ 1991 թվականի ապրիլից մինչև օգոստոս մի քանի փուլով իրականացված գործողության հիմնական նպատակն էր ուժով ճնշել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի կամարտահայտությունն ու ստեղծել պայմաններ հայրենի հողից նրա արտագաղթի համար։

Մասնավորապես, 1991 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ՕՄՕՆ-ի ջոկատները՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և 4-րդ բանակի ստորաբաժանումների (Կիրովաբադ քաղաքում տեղակայված 23-րդ դիվիզիա) հետ համատեղ, նախաձեռնեցին Արցախի հայ բնակչության տեղահանման լայնամասշտաբ ռազմաական գործողություն։

1991 թ. սկզբից Ադրբեջանում գրեթե բացահայտ, ամենաբարձր մակարդակով պարբերաբար սկսեցին հնչեցնել այն միտքը, որ հայերը պետք է վտարվեն Ղարաբաղից, եթե համաձայն չեն ենթարկվել Ադրբեջանին: 1991 թ. մարտի 25-ից ադրբեջանական ՕՄՕՆ-ը սկսեց կանոնավոր կերպով գնդակոծել Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը:

Ապրիլի 16-ից դադարեցվեց Շահումյանի շրջանի էներգամատակարարումը, անջատվեց հեռախոսակապը: Ապրիլի 19-ին Գետաշեն գյուղում տեղակայված ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի անձնակազմը դուրս բերվեց գյուղից: Ապրիլի 21-ին, Բաքվի պահանջով, արգելվեցին Երևան-Շահումյան կանոնավոր ուղղաթիռային չվերթները:

Ապրիլի 30-ին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծությամբ սկսվեց «Օղակ» գործողությունը, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ կիրառվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի: Հայկական գյուղերը հերթականությամբ օղակի մեջ էին առնվում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից: Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու միլիցիան մտնում էին այդ գյուղերը՝ պաշտոնապես իբրև թե «անձնագրային ռեժիմի ստուգման», իսկ իրականում՝ հայ բնակչության սպանության, կողոպուտի, ահաբեկման և դրան հաջորդող տեղահանության նպատակով։

Գործողության արդյունքում ամբողջովին ամայացան ու ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր, տեղահանվեց գրեթե տաս հազար մարդ, ավելի քան հարյուրը սպանվեց, մի քանի հարյուր մարդ գերեվարվեց: Նրանցից շատերի ճակատագիրն առայսօր հայտնի չէ:

Ծայրահեղ դաժանությամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով աչքի ընկնող «Օղակ» գործողությունը կտրուկ բարձրացրեց լարվածության մակարդակը տարածաշրջանում, և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն՝ դառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախերգանքը:

Ցավոք, «Օղակ» գործողության ընթացքում կատարված զանգվածային հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումներն այդպես էլ չարժանացան միջազգային հանրության քաղաքական, իրավական և բարոյական պատշաճ գնահատականին, իսկ այս պատժիչ գործողության գաղափարախոսները, կազմակերպիչներն ու իրականացնողները մնացին անպատիժ։

Արդյունքում այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են կրկնվում և անպատիժ մնում 30 տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունները, այդ թվում՝ ռազմական ագրեսիան, տարածքների օկուպացիան, սպանությունները, էթնիկ զտումներն ու ահաբեկչությունը Արցախի ժողովրդի նկատմամբ։ Ադրբեջանի ներկայիս ղեկավարները հնչեցնում են նույն մտքերը՝ եթե հայերը համաձայն չեն ենթարկվել Բաքվին, ապա նրանց պետք է վտարել Ղարաբաղից։ Ինչպես և 30 տարի առաջ, այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ և աղաղակող անտարբերության ներքո՝ լիակատար անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում։ Այսօր Արցախի ժողովուրդը կրկին օղակի մեջ է հայտնվել՝ ավելի քան 4 ամիս շարունակվում է շրջափակումն Ադրբեջանի կողմից, որը, արդեն պաշտոնապես փակելով Լաչինի միջանցքը, փորձում է ապօրինի հսկիչ անցակետ տեղակայել ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված Եռակողմ հայտարարության հիմնարար կետերից մեկը։

Այն փաստը, որ 30 տարի անց Արցախը կրկին կանգնած է գոյաբանական նույն սպառնալիքի առաջ, ինչ և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդի փուլի ամենասկզբում, ապացուցում է, որ Արցախի ժողովրդին ոչնչացնելու մտադրությունն Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասն է, որի հիմքերը դրվել են դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, և որը հետագայում համակարգված և հետևողականորեն իրականացվել է այդ երկրի բոլոր իշխանությունների կողմից:

Այսօր մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում դաժան, հանցավոր «Օղակ» գործողության բոլոր անմեղ զոհերի հիշատակի առջև և կրկին հորդորում ենք միջազգային հանրությանն ու առաջին հերթին՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար անմիջական պատասխանատվություն կրող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, վերջապես հրաժարվել անհանգստություն արտահայտող արարողակարգային բնույթի ձևակերպումներից ու երկու կողմերին ուղղված կոչերից և ձեռնարկել հրատապ ու գործնական քայլեր՝ կանխելու նման վայրագությունների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների կրկնությունը, ինչպես նաև Ադրբեջանի ցեղասպանական ու ծավալապաշտական մտադրություններն Արցախի և Հայաստանի նկատմամբ։

Համոզված ենք, որ այս ուղղությամբ առաջին քայլը կարող է լինել Ադրբեջանի ավտորիտար իշխանություններին համոզելը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հարկադրելը կատարել իրենց միջազգային պարտավորությունները և միջազգային իրավունքի նորմերը, ներառյալ՝ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները։ Առանց այդ ամենի ցանկացած հղում միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին անհիմն է»։