Թավշյա հեղափոխությունն ու 44-օրյա պատերազմը կլինեն նոր դասագրքերում, բայց` առանց գնահատականների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այն հայտարարությունը, որ հանրակրթական դպրոցներում պատմության դասագրքերը փոխվում են, բուռն քննարկումների տեղիք է տվել գիտական հանրության շրջանում։ Կրքեր են բորբոքվել հատկապես ապագա դասագրքերի բովանդակության շուրջ․ արդյո՞ք փոխվելու են հայեցակարգերը, ինչպե՞ս է նոր դասագրքերում ներկայացվելու մեզ համար բավական զգայուն՝ Հայոց ցեղասպանության թեման, արդյո՞ք թուրքը ներկայացվելու է որպես թշնամի, թե՝ ոչ, վերջին 5 տարին, ներառյալ՝ 2018-ի թավշյա հեղափոխությունը, 44-օրյա պատերազմը, սեպտեմբերյան մարտերը ներառվելո՞ւ են նոր դասագրքերում, եթե այո՝ ի՞նչ շեշտադրումներով։

«Այս տարի արդեն նոր չափորոշիչներով և ծրագրերով 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների դասագրքերի ստեղծման մրցույթ է հայտարարված, գործընթացը սկսված է, և հույս ունենք, որ սեպտեմբերի 1-ից մենք կունենանք դասագրքեր, և գործընթացը բնականոն հուն կվերադառնա»,- ասում է ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։

Հանրակրթության նոր չափորոշիչների հիման վրա լրամշակվել և վերանայվել են առարկայական ծրագրերն ու չափորոշիչը, հաստատվել են փորձարկման ենթակա ծրագրերը, որոնց հիման վրա անկախ փորձագետները մշակել են նյութեր։ Դրանք, գործող դասագրքերին զուգահեռ, փորձարկվում են Տավուշի մարզում։ Ուսուցիչների առաջարկությունները հաշվի առնելով՝ այդ նյութերը վերամշակվելու են, և հաստատումից հետո դրանց հիման վրա գրվելու են դասագրքեր, որոնք ներդրվելու են հանրապետության բոլոր դպրոցներում։

Արդեն երկու տարի է՝ փորձարկումն իրականացվում է փուլային ձևով։ Առաջին տարում փորձարկված 2-րդ, 5-րդ, 7-րդ, և 10-րդ դասարանների ծրագրերն ու չափորոշիչը լրամշակվել և հաստատվել են, դասագրքերի մրցույթը հայտարարված է։ Հաղթող դասագրքերը սեպտեմբերից շրջանառության կդրվեն հանրապետությունում։ Տավուշի մարզում այս տարի փորձարկվում են 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարաններում, արդեն հաջորդ տարի կհայտարարվի դասագրքերի մրցույթ։ Այսինքն՝ պատմության նոր դասագրքեր դեռ չկան, բայց հայտնի են այն հայեցակարգերը, որոնցով առաջնորդվելու են դրանց հեղինակները։

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը մատնանշում է բոլոր այն բացերը, որոնք ունեն դպրոցներում ներկայում կիրառվող պատմության դասագրքերը։ Նրա խոսքով՝ դրանցում շատ են տեքստերը, չկան հետազոտության մղող վարժություններ, քիչ են նկարները, կին գործիչների պատմությունները տղամարդկանց հետ հավասարաչափ ներկայացված չեն։

Լիլիթ Մկրտչյանն անդրադառնում է նաև բովանդակության հետ կապված հարցերին։ Օրինակ՝ Հայոց ցեղասպանությունը նոր դասագրքերում շատ ավելի խորությամբ է ուսումնասիրվելու, ավելացվելու է «Նեմեսիս» գործողության թեման։ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրվելու է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, մշակութային և հասարակակական հարաբերությունների համատեքստում։ Իսկ առհասարակ, նոր պատմության դասագրքերում Թուրքիան ներկայացվելո՞ւ է որպես թշնամի պետություն կամ թուրքը՝ որպես թշնամի։

««Թշնամի» բառը դասագրքերում կօգտագործվի, թե ոչ՝ կախված է, թե դասագրքերի հեղինակներն ինչ կգրեն դասագրքերում, որովհետև խոսքը դասագրքի մասին է, ոչ թե գործող չափորոշչի: Տարբեր ժամանակահատվածներում տարբեր թշնամիներ ենք ունեցել: Աշակերտին ոչ թե երրորդ կողմի կարծիք, այլ փաստերն են ներկայացվելու, և ուսուցիչը, մասնագետն է ուղղորդում, որ աշակերտը հասկանա՝ դա իր թշնամի՞ն էր, թե՞ բարեկամը»,- նշում է Լիլիթ Մկրտչյանը։

Պատմաբան Զոհրաբ Գևորգյանը շեշտում է՝ ներկայում գործող դասագրքերը սովորողին չեն դրդում վերլուծականության, փոխարենը մատուցվում են պատրաստի բանաձևեր։ Պատմաբանն առաջարկում է նույնիսկ հրաժարվել «դասագիրք» անվանումից և կիրառել, օրինակ, «տեքստային գրքեր» անվանումը։ Երբ ասում ենք դասագիրք, Զոհրաբ Գևորգյանի խոսքով, սովորողի մոտ ստեղծվում է տպավորություն, թե այնտեղ ներկայացված է սոսկ ճշմարտությունը, որը բեկման ենթարկա չէ։ Նրա համոզմամբ՝ սովորողներին հարկավոր է ներկայացնել տվյալ իրադարձության վերաբերյալ ժամանակի մի քանի տարբեր անդրադարձեր, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան համեմատելու։ Դրանից բացի, պատմաբանի խոսքով, հարկավոր է սովորողին տալ առաջադրանք, որը կզարգացնի նրա կոմպլեքս կարողությունները։

Իսկ վերջին 5 տարին արդյո՞ք ներառվելու է դասագրքերում։ Լիլիթ Մկրտչյանի խոսքով՝ պատմության դասագրքերում՝ ոչ, քանի որ առնվազն 50 տարի է հարկավոր, որպեսզի այսօրվա իրադարձությունները դառնան պատմություն։ Պատմական դեպքերի շարադրանքը դասագրքերում հասցվելու է մինչև 2000-ականներ, փոխարենը այդ թեմաներին անդրադարձ կկատարվի հասարակագիտություն առարկայի շրջանակում։ Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին կամ սեպտեմբերյան մարտերին, դրանք դիտարկվելու են ընդհանուր պատերազմների կոնցեպտում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան