Սահմանամերձ գյուղերի 300 բնակիչներ պետության աջակցությամբ տուն կկառուցեն․ Գայանե Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Մեկնարկել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցելու ծրագիրը, որը հնարավորություն կտա շահառուներին պետական աջակցությամբ կառուցելու անհատական բնակելի տուն Սյունիքի, Տավուշի,Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի սահմանամերձ 80 բնակավայրերում:

Ըստ ՀՀ ԱՍՀՆ կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի՝ ծրագրի նպատակը սահմանամերձ գյուղերի համաչափ և կայուն զարգացումն է, սակայն հատկապես անապահով ընտանիքների, ցածր եկամուտ ունեցողների բնակարանային խնդրի լուծումը:

«Ծրագրի շահառու կարող են դառնալ այն ամուսինները, որոնք ունեն ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություն, որոնք ունեն ցանկություն՝ կառուցելու տուն սահմանամերձ բնակավայրում, ունեն հողամաս կամ կիսակառույց շինություն համապատասխան թույլտվությամբ նշված գյուղական բնակավայրում և ունեն դրական վարկային պատմություն: Ամուսիններից գոնե մեկը պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն»,- ասաց Ղարագյոզյանը:

Ակնկալվում է, որ մինչև 2023-ի ավարտն առնվազն 300 ընտանիք սահմանամերձ բնակավայրերում կկառուցի իր տունը, իսկ մինչև 2024-ի ավարտը՝ շուրջ 550 ընտանիք: Այն պետական աջակցություն հիփոթեքային վարկավորմամբ է տրամադրվում, ամենամսյա վճարներով:

«Պետության կողմից սուբսիդավորվող չափը վարկի մայր գումարի գծով կազմում է մինչև 16 միլիոն դրամ և դրա նկատմամբ հաշվեգրվող՝ մինչև 13 տոկոս տոկոսագումար: Այսինքն՝ եթե շահառուն բանկից ստանում է 16 միլիոն դրամ վարկ 13 տոկոսով, 10 տարի մարման ժամկետով, ինքը որևէ պարտավորություն տվյալ վարկի շրջանակում չունի, ամբողջն իրականացնում է պետությունը: Եթե վարկի չափն ավելին է, տարբերության մասով ամսական վճարումներն իրականացնում է իր միջոցներով»,- ասաց Ղարագյոզյանը՝ հավելելով, որ ծրագիրն արդեն իսկ ունի 9 շահառու:

Մանրամասները՝ տեսանյութում։