«Երևանյան գունազարդ վազք 2017»-ի հաղթողները կարժանանան 3-օրյա տուր փաթեթի

Լուրեր

15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խուսափեց Բաքվում պահվող գերիների մասին հարցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 4-ին տեղի ունեցավ «Երևանյան գունազարդ վազք 2017» խորագրով միջոցառմանն նվիրված ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարության Զբոսաշրջության պետական կոﬕտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը, Run Armenia նախագծի հիմնադիր-նախագահ, «Սթրիթ Վորքաութ» հայաստանյան ֆեդերացիայի խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանը և միջոցառման այլ կազմակերպիչներ։

Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին Yerevan Color Run նախագծի նպատակները, միջոցառմանը մասակցության պայմանները, օրակարգը և գունազարդ նախաձեռնության շրջանակում իրականացվող բարեգործական ծրագրերը:

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը տեղեկացրեց, որ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցների համար Զբոսաշրջության Կոմիտեն պատրաստել է 3-օրյա էքստրեմալ տուր փաթեթ․«Մենք շատ ուրախ ենք Հայաստանում նման միջոցառումների կազմակերպմամբ, որոնք մեծ նշանակություն ունեն թե՛ քաղաքացիների, թե՛ այցելած հյուրերի համար: Դա նոր է և հետաքրքիր: Այս տարի Կոմիտեն շնորհելու է առաջին տեղի մրցանակները, դրանք կլինեն եռօրյա էքստրեմալ տուրեր հաղթողների համար»:

Միջոցառման ընթացքում ստացված հասույթի մի մասը հատկացվելու է «Կյանքի ճանապարհ» բարեգործական ծրագրի շրջանակում Իջևան-Բերդ 34 կմ ճանապարհի և Երևանի Կենտրոնում անվճար մարզվելու համար կառուցվող Street Workout-մասնագիտացված մարզահրապարակի կառուցմանը:

Միջոցառումն իրականացվում է Run Armenia նախագծի նախաձեռնությամբ, ՀՀ Զբոսաշրջության պեական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և Երևանի քաղաքապետարանին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ, «Երևան ամառ» ծրագրի շրջանակներում։

Այս տարի Yerevan Color Run-ը կմեկնակի հուլիսի 16-ին, ժամը 08։00-ին, Հանրապետության հրապարակում։ Միջոցառումը կսկսվի ֆիթնես նախավարժանքով, 5 կմ երկարություն ունեցող վազքուղու ամբողջ ընթացքում մասնակիցների վրա ոտքից գլուխ կլցվեն գունավոր և բացարձակ անվնաս փոշիներ։