Հնդկաստանի բժշկական հաստատությունների ամենամեծ ցանցի և ՀՀ երկու ԲԿ-ների միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր
Հնդկաստանի բժշկական հաստատությունների ամենամեծ ցանցի` Ապոլլոյի, և Հայաստանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, ինչպես նաև Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Արդյունքում բժշկական այս կենտրոնների միջև կստեղծվեն լայն համագործակցության ու մասնագիտական փորձի փոխանակման հնարավորություններ: