Համայնքների ծախսային կարիքները հաշվառելու ուղղությամբ Հայաստանում կներդրվի եվրոպական առաջադեմ  փորձը

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Եվրոպայի խորհրդի գրասենյակի «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանը» ծրագրի հրավերով ս.թ. հունիսի 25-27-ը Հայաստանում էր Իտալիայի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության ու Իտալիայի բանկին կից SOSE ինստիտուտի միջազգային փորձագիտական պատվիրակությունը: Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանում ֆինանսական համահարթեցման խնդիրներին և առաջարկություններ ներկայացնել համակարգի բարելավման ուղղությամբ. տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունըւ:

Հունիսի 25-ին փորձագետները այցելել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և հանդիպել նախարարի առաջին տեղական Վաչե Տերտերյանի, նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանի, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ: Աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել նաև Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ, ԵԽ փորձագետ Վահան Մովսիսյանի, Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ Էմին Երիցյանի հետ:

Հունիսի 26-ին փորձագետները 52 խոշորացված համայնքների ֆինանսական գծով մասնագետներին ներկայացրել են ֆինանսական համահարթեցման և համայնքների ծախսային կարիքների գնահատման իտալական փորձը: Համայնքների ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել աշխատանքային քննարկումներին և համոզմունք հայտնել, որ համայնքների ծախսային կարիքները հաշվառելու ուղղությամբ Հայաստանում կներդրվի եվրոպական առաջադեմ  փորձը: