Ամերիկան Ադրբեջանին զենք չի վաճառել․ Քաղաքագետն՝ ամերիկյան Bell 421-ի Ադրբեջանում հայնտվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 21:21
Իրավիճակը Մալիում․ մահացել է պաշտպանության նախարարը, երկրում թեժ մարտեր են
26.04.2026 | 19:53
Արարատ Միրզոյանը կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարին
26.04.2026 | 19:14
Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
26.04.2026 | 18:54
Գերմանիայում հետաքննում են ընդդեմ Բունդեսթագի կազմակերպված ֆիշինգային հարձակումները՝ Signal-ի միջոցով
26.04.2026 | 17:56
Վարազդատ Լալայանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում
26.04.2026 | 17:39
Իսպանիայում ՀՀ դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Այսօր Հայաստանում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը, որին մասնակցելու համար, ի թիվս այլ երկրների բարձարստիճան պաշտոնյաների, մասնակցում էին Ադրբեջանի և Թուրքիանի ԱԳ նախարարների տեղակալները։

Factor.am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սարգսյանն, անդրադառնալով այս հանդիպմանը, նշեց, որ այն կարելի էր օգտագործել նաև Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների հետ Արցախի հարցով երկկողմ փակ հանդիպում անցկացնելու համար․ «Դա կլիներ կոնստրուկտիվ քայլ, ինչին ադրբեջանական կողմն այս պահին պատրաստ չէ, որովհետև Ադրբեջանն այս պահին այլ բանի է պատրաստվում, Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ այլ մոտեցումներ ունի, դրա համար էլ առիթ չստեղծեցին, դրա համար էլ արեցին այնպես, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը չգար և նախարարների մակարդակով երկկողմ հանդիպումներ չլինեին»։

Խոսելով ՀՀ նոր իշխանության վարած արտաքին քաղաքականության մասին՝ Սուրեն Սարգսյանն ասաց, որ արտաքին քաղաքականության վեկտորը փոփոխություն չի կրել, և միակ նոր բանը, որը կա, Ղարաբաղի բանակցային գործընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած այն թեզն է, ըստ որի, Հայաստանի ներկայացուցիչը չի կարող բանակցել Արցախի ժողովրդի փոխարեն։

Օրերս արցախյան հակամարտության վերաբերյալ ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինը հայտարարել էր, որ  Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես ունեցել է ճիշտ և կառուցողական դիրքորոշում:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Սուրեն Սարգսյանն ասաց․ «Այստեղ կարևոր է այն, որ Մարիա Զախարովան հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի, ՌԴ-ն շարունակում է պահպանել այն դիրքորոշումը, որն ուներ խնդրի կարգավորման վերաբերյալ, իսկ Վոլոդինի հայտարարությունը նա չէր էլ մեկնաբանել»։

Կարևորելով ՀՀ զինված ուժերը նոր զինտեխնիկայով համալրելու խնդիրը՝ քաղաքագետը նկատեց, որ Հայաստանը կարող է Իսրայելից գնել այն զինտեխնիկան, որը գնում է Ադրբեջանն, անգամ կարող ենք ձեռք բերել նույն ամերիկյան Bell 421 քաղաքացիական ուղղաթիռները և ռազմաֆիկացնել դրանք։

«Իսկ ինչ վերաբերում է ամերիկյան կողմից հակամարտող կողմերին զենք վաճառելուն, ապա Ամերիկան ոչ մեկին զենք չի վաճառել՝ ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին․Ադրբեջանն այլ տարբերակով է այդ ուղղաթիռները գնել»,-ասաց նա։ Խոսելով հայկական բանակի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին՝ Սուրեն Սարգսյանն ընդգծեց կոռուպցիոն դրսևոումների վերացումը․ «Կարծում եմ՝ մենք ականատես ենք նման աշխատանքի շատ փոքր տոկոսի, կոռուպցիոն դրսևորումները պետք է արմատախիլ անել, դա լուրջ հնարավորություն կստեղծի ՀՀ-ի համար մասնակցելու գրանտային, տարբեր փոխօգնության ծրագերի, դա մեզ համար փրկություն կարող է լինել։ Այնպես որ լուրջ անելիքներ կան, եթե Հայաստանում կարողանանք վերացնել կոռուպցիան»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Աղավնի Սուքիասյան