Հեղափոխության օրերին Հայաստանի բանկային ավանդները նվազել են 103.8 մլրդ դրամով

Լուրեր

14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
Բոլորը

 

«Որքանո՞վ են նվազել բանկային ավանդները՝ ապրիլին։ Էս հարցին հիմա հնարավոր է պատասխանել»,- ֆեյսբուքի իր էջում գրառել է տնտեսական  մեկնաբան Բաբկեն Թունյանը՝ հղում անելով ԿԲ-ի հրապարակած տվյալներին:

«Ըստ ԿԲ տվյալների՝

ՀՀ բանկերում ռեզիդենտների ժամկետային ավանդների և ցպահանջ հաշիվների ընդհանուր ծավալը 2018 թվականի ապրիլի վերջին կազմել է 2 տրլն 66.7 մլրդ դրամին համարժեք գումար։ Մարտի վերջին այդ գումարը 2 տրլն 111.8 մլրդ դրամ էր։ Այսինքն, ապրիլի ընթացքում ՀՀ բանկերի ավանդային պորտֆելը միայն ռեզիդենտների մասով նվազել է 45.1 մլրդ դրամով կամ 2.2%-ով։

ՀՀ բանկերում ոչ ռեզիդենտների ժամկետային ավանդների և ցպահանջ հաշիվների ընդհանուր ծավալը 2018 թվականի մարտի 531.4 մլրդ դրամից ապրիլին նվազել է մինչև 472.7 մլրդ դրամ։ Ապրիլի ընթացքում ոչ ռեզիդենտների գծով ավանդային պորտֆելը նվազել է 58.7 մլրդ դրամով կամ 12.4%-ով։

Ընդհանուր առմամբ, ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների ժամկետային վարկերի ու ցպահանջ հաշիվների ծավալը նվազել է 103.8 մլրդ դրամով (3.9%-ով) և ապրիլի վերջին կազմել 2 տրլն 539.4 մլրդ դրամ»,- գրել է նա: