ՀՀ-ում կա ուսուցիչ, որ ստանում է 400-450 հազար դրամ, դա ֆանտաստիկայի ժանրից է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության զեկույցում ներկայացված ձեռքբերումների ցանկացած կետ ՀՀ քաղաքացին պարզապես չի կարող չզգալ: Իր եզրափակիչ ելույթում, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքին, թե Կառավարության ներկայացրած զեկույցում ընդգծված ձեռքբերումները Հայաստանի քաղաքացիները չեն զգում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին 5 տարում 500 կմ հիմնանորոգված ճանապարհներով ՀՀ քաղաքացին երթևեկում է և չի կարող դա չնկատել։
ՀՀ քաղաքացիները չեն կարող չնկատել, որ իրենց ընտանեկան միջոցները, որոնք նախկինում ավտոմեքենաներ նորոգելու համար էին ծախսվում, հիմա ծախսվում են, գուցե, այլ կարիքների համար:

ՀՀ քաղաքացիները չեն կարող չնկատել 437,568 դեպք առողջապահության լրացուցիչ ծառայությունը, որ ստացել են ՀՀ առողջապահական հիմնարկները:
Չենք կարող չնկատել, որ ՀՀ-ում կա կարող ատեստավորված ուսուցիչը չնկատել, որ իր աշխատավարձը կրկնապատկվել է: Մենք բոլորս չենք կարող չնկատել, որ ՀՀ-ում կա ուսուցիչ, որ ստանում է 400-450,000 դրամ աշխատավարձ: Սա մի իրողություն է, որը երբեմնի ֆանտաստիկայի ժանրից է:

Չեն կարող ՀՀ 29 հազար քաղաքացիները չնկատել, որ 2022թ․ ընթացքում կառավարությունից ստացել են 35 մլրդ դրամ՝ բնակարաններ ձեռք բերելու համար։
Չեն կարող գիտնականները չկատել, որ իրենց աշխատավարձը բարձրացել է 66- 166 տոկոսով»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը նաև նշեց, որ Կառավարությունն աջակցում է Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանք ամեն ամիս ստանում են տարբեր չափի գումարներ. «Այլ բան է, որ մենք ամեն անգամ այդ գումարները տալուց ռեպորտաժներ չենք անում, մեծ միջոցառումներ չենք կազմակերպում և նրանց ֆոնին չենք նկարվում»:

Փաշինյանը նաև նշեց, որ գրանցվել է նոր պատմական ռեկորդ՝ 706 հազար թափուր աշխատատեղ կա. «Նախկինը 704 հազար էր, նախորդ տարվա մարտի համեմատ այս տարի ունենք 51 հազարով ավելի աշխատավարձ: Սրանք այն մարդիկ են, որոնք գուցե այլևս սոված չեն քնում, որովհետև աշխատում են և ստանում են աշխատավարձ»:

Մանրամասները` տեսանյութում: