5 տարվա մեջ պետական պարտքը 60 տոկոսով ավելացրիք․ Ավետիսյանը՝ Թունյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ-ում այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին, նշեց․ «27 տարվա մեջ, մինչև ձեր իշխանության գալը պետական պարտքը 6,7 մլրդ դոլար էր, այս 4,5 տարվա մեջ 60 տոկոսով ավելացավ պետական պարտքը՝ դառնալով 10,7 մլրդ՝ 2022-ին։ Ձեր իշխանության օրոք պետական պարտքի բեռն ավելացել է սա խնդի՞ր է թե խնդիր չէ»։

Ի պատասխան՝ Թունյանը նշեց, որ պետական պարտքի մասին բացարձակ ցուցանիշով խոսելը սխալ է․ «Շատ ավելի կարևոր է պարտք – ՀՆԱ հարաբերակցությունը։
2009-ին պետական պարտքը ոչ թե տոկոսներով, այլ անգամներով աճեց։

Եթե պարտքը օգտագործվում է ճիշտ նպատակներով , այդ պարտքը վերցնելուց չպետք է վախենալ։

Ամենակարևորը՝ մենք 60 տոկոսը գերազանցելուց հետո, մեր հանձնառության համաձայն, վերադարձել ենք, և արդեն պարտք – ՀՆԱ հարաբերակցությունը ցածր է 50 տոկոսով»։

Մանրամասները՝ տեսանյութում։