Նախարարին է ներկայացվել Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքը

Լուրեր

Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն աշխատանքային շրջայց կատարեց Վանաձոր-Ալավերդի միջպետական (Մ-6) ավտոճանապարհի հիմնանորոգման շինտեղամասեր, որտեղ ակտիվորեն շարունակվում են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:
 
Աշխատանքների տեմպերն արագացնելու նպատակով ճանապարհը բաժանված է երեք տեղամասերի։ Ճանապարհի 38կմ հատվածում միաժամանակ աշխատում են 3 շինարարական կազմակերպություններ՝ «Արարատճանշին»,  «Ճանապարհ» և «Կապավոր» ընկերությունները։
 
Ճանապարհի մի շարք հիմնանորոգվող հատվածներում ասֆալտբետոնե պատվածքի ներքին շերտն արդեն տեղադրվել է։ Ճանապարհի 19-րդ կմ-ում՝ Փամբակ գյուղի տարածքում, ավարտվել է հենապատի կառուցումը։ Այստեղ կատարվել է ճանապարհահատվածի հորիզոնական ծրագծի  փոփոխություն, ինչի արդյունքում մեղմվել է երկայնական թեքությունը: Հողային պաստառի կայունությունն ապահովելու նպատակով կառուցվել է երկաթբետոնե ստորին հենապատ։ Արդյունքում մեծացել է տեսանելիության աստիճանը՝ առավել անվտանգ դարձնելով կտրուկ շրջադարձը։
 
Հարակից հատվածով անցնող երկաթգծի հողային պաստառի հնարավոր փլուզումները կանխելու նպատակով կառուցվել են բետոնե հենապատեր։ Հենապատեր են կառուցվել նաև այն հատվածներում, որտեղ գետը վարարելու դեպքում կարող է ճանապարհը ողողելու վտանգ առաջացնել։
 
Ճանապարհի ամբողջ երկարությամբ կատարվել է ուսումնասիրություն, ինչի արդյունքում վտանգ ներկայացնող բոլոր տեղամասերում տեղադրվել են բետոնե պարապեդներ և արգելապատնեշներ։
 
Կատարվել են նաև հենապատերի վերանորոգման և կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի, գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման, ջրագծերի տեղափոխման և վերակառուցման, ինչպես նաև հողային աշխատանքներ:
 
Նախարարը հատուկ ուշադրություն դարձրեց ճանապարհի 10,8-րդ կմ-ում վերջերս տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման աշխատանքների ընթացքին։
 
Տասնյակ տարիներ առաջ կառուցված հենապատը հորդառատ անձրևների և սողանքի ակտիվացման պատճառով  քանդվել է։ Կա նաև նոր փլուզման վտանգ։
 
Նախագծող կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրին ճանապարհի վերականգնման մի քանի տարբերակներ։
 
Նախարարը հանձնարարեց մանրակրկիտ ուսումնասիրել և, հաշվի առնելով բոլոր ռիսկերը, ընտրել խնդրի վերացման լավագույն լուծումը։
 
Ոստիկանության աշխատակիցների հետ նախարարը քննարկեց ճանապարհի այդ հատվածով երթևեկող տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու նպատակով միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները։
 
Շինարարները փլուզված տարածքը սահմանազատել են անվտանգության ժապավեններով, սահմանափակվել է բեռնատար մեքենաների երթևեկը։ Տարածքը կկահավորվի նաև զգուշացնող նշաններով, կթույլատրվի միայն մոտակա գյուղերի բնակիչների երթևեկը՝ բացառապես թեթև մարդատար մեքենաներով։
 
Ավարտին են մոտենում նաև թունելների վերակառուցման աշխատանքները։
 
Այս հատվածում շինարարությունն իրականացնող «Կապավոր» ընկերության ղեկավար Արման Հակոբջանյանը նշեց, որ 106մ երկարությամբ  թունելում ավարտվել է մուտքի երեսպատումն ու մայթերի կառուցումը։ Ընթացքի մեջ են ներքին  հարդարման աշխատանքները։
 
Հաջորդ՝ 280մ և 181մ  երկարությամբ թունելներում ավարտվել է մուտքի անվտանգությունն ապահովող 25մ երկարությամբ գալերիաների կառուցումը։
 
Երթևեկելի գոտին քարաթափումներից պաշտպանելու համար թունելների մուտքերը 25մ-ով երկարացվել է։
 
Հին կամրջին զուգահեռ՝  նոր կամրջի կառուցման աշխատանքները ևս ամբողջությամբ ավարտվել են։
 
Նախարարին ներկայացվեցին նաև Շնողի հիդրոէլեկտրակայանի ջրառի գլխամասի կառուցմամբ պայմանավորված հատակագծի փոփոխության մանրամասները։ Նշվեց, որ հիդրոէլեկրակայանի կառուցման աշխատանքների ձգձգումն անդրադառնում է ճանապարհի հիմնանորոգման ժամկետների վրա:
 
Նախարարը հանձնարարեց ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքն արագացնել, պահպանել նախանշված ժամկետները, առանձնահատուկ ուշադրություն դարձնել  որակին։