Երբ մենք արհամարհում ենք մտավոր վերնախավին, այն ոչնչանում է. ապաքաղաքական զրույց Բորիս Նավասարդյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
Բոլորը

Factor TV-ի A-Politic հաղորդաշարի հյուրն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նրա կարծիքով՝ 2018 թվականի հեղափոխության ժամանակ քաղաքացիների մեծամասնությունը մերժում էր հենց պետական վերնախավը, իշխանությանը, իսկ մտավորական, գիտական, մշակութային վերանախավի մեծ մասի նկատմամբ վերաբերմունքը բացասական էր այն պատճառով, որ այդ շերտն ընկալվում էր որպես այդ մերժելի համակարգի մի մաս:

Անդրադառնալով այն հարցին, թե որոնք են Հայաստանի Երրորդ հանրապետության վերնախավի ակունքները՝ ԵՄԱ նախագահը տեսակետ հայտնեց, որ եթե խոսքը տնտեսական վերնախավի մասին է, ապա այն հիմնականում կազմվում էր մարդկանցից, որոնք 1988 թվականին զգացել էին իշխանափոխության հնարավորությունը և զուտ պրագմատիկ նկատառումներով մտերամացել էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ: Հաջորդ 30 տարիների ընթացքում նրանք հարմարվել են իշխանափոխություններին՝ շատ դեպքերում պահպանելով իրենց դիրքերը:

Երբ իշխանության են գալիս պոպուլիստական ուժերը, նրանք մշտապես ընդգծում են իրենց և «հասարակ ժողովրդի» անմիջական կապը, այդ պարագայում հասարակության մեծ մասը չի ընդունում մտավորական վերնախավի առկայությունը և զրկվում է «վարքային մոդելներից», որոնցով պետք է առաջնորդվի: Այդպիսով, ըստ հաղորդման հյուրի, այդ վերնախավը մարգինալացվում է և, ըստ էության, անհետանում:

Մանրամասները՝ տեսանյութում: