Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է խստորեն հետևել օրինականությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները, քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը: 

«Այսօր, կարծում եմ՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ամենաշատը քննարկվող թեման է և այդ ուղղությամբ լուրջ ակտիվություն կա իրավապահ մարմինների ու կառավարության կողմից: Դա բնական է, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել ենք կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկը: Այս գործընթացի համատեքստում պետք է շատ խստորեն հետևել օրինականությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքները հարգելուն, որպեսզի իրավապահ մարմինների գործողությունների հետ կապված որևէ այլ մեկնաբանություն չլինի: Մենք երբ Հայաստանում բացել ենք կոռուպցիայի դեմ պայքարի էջը, միևնույն ժամանակ փակել ենք քաղբանտարկյալների և քաղաքական հալածյալների, հնարավոր քաղաքական հալածանքների էջը: Շատ կարևոր է, որ իրավապահ մարմինների գործողությունները որևէ կերպ այլ մեկնաբանություն ստանալու իրական հիմք չունենան: Շատ կարևոր եմ համարում, որ մենք այս ֆորմատով գանք ընդհանուր հայտարարի և առաջինը՝ համոզված լինենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի պրոցեսը շարունակվելու է, երկրորդը՝ պրոցեսը շարունակվելու է առավել արդյունավետ և այս պրոցեսի ընթացքում երաշխավորվելու են մարդու իրավունքները, օրինականությունն ու ընդհանրապես հանրության շահերը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Այնուհետև խորհրդակցության մասնակիցները վարչապետին զեկուցել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերին: