Պետք է սահմանվի սոցիալապես անապահով ընտանիքի սովորողների դասագրքերն անվճար տրամադրելու կարգ․ Պաշտպանը հարցը քննարկել է ԿԳ նախարարի հետ

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների առնչությամբ ներկայացրել է պետությանն ուղղված կարևոր դիրքորոշումներ:

Մասնավորապես, դատարանը նշել է, որ պետությունը պարտավոր է երաշխավորել սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար դասագրքերի հասանելիությունն ապահովող որոշակի, թափանցիկ և հավասարության վրա հիմնված ընթացակարգեր: Դատարանը նշել է նաև, որ սոցիալապես անապահով ընտանիքի սովորողներին դասագրքերի անվճար հասանելիությունն ապահովելու կարգը պետք է ամրագրվի օրենքով և դրա հիման վրա  ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:

Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցը քննարկել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ սոցիալապես անապահով ընտանիքի սովորողների դասագրքերն անվճար տրամադրելու կարգը սահմանելու համար:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպությունից, քաղաքացիներից ստացած բողոքների հիման վրա Պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան դասագրքերի դիմաց գանձվող վճարների սահմանադրականության հարցով: Որպես հիմնավորում նշվել էր նաև այն, որ օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտով որևէ տարբերակված մոտեցում չի նախատեսվում խոցելի խմբերին դասագրքերի վճարներից ազատելու համար՝ այդ գործընթացը թողնելով ուսումնական հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշմանը:

Խնդիրն այն է, որ տվյալ դեպքում բացակայում է միասնական կարգավորումը, ինչը հանգեցնում է խտրական վերաբերմունքի: Ավելին, ամոթի և իրենց երեխաներին հնարավոր խարանից զերծ պահելու պատճառով որոշ ծնողներ առհասարակ չեն բարձրաձայնում իրենց կողմից այդ վճարների տրամադրման բարդությունները: