Բաքուն ակտիվորեն շարունակում է տնտեսական գործակցությունը Փարիզի հետ՝ խաբելով սեփական հանրությանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վերջին շրջանում սոցցանցերի ադրբեջանական տիրույթում ակտիվորեն քննարկվող թեմաներից մեկը Բաքվում «Ադրբեջանական ավիաուղիների»՝ AZAL-ի և ֆրանսիական Airbus ընկերության միջև կնքված  պայմանագիրն է նոր ինքնաթիռների ձեռքբերման համար։

Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է, որ թեև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երկրի տարբեր այլ պաշտոնյաներ ամիսներ շարունակ զբաղվում են հասարակության շրջանում հակաֆրանսիական տրամադրությունների գեներացմամբ,նույնիսկ առաջարկելով հրաժարվել ֆրանսիական ապրանքներից, իրականում  ակտիվ համագործակցությունը Փարիզի հետ։

Նշենք, որ ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցները մինչ օրս շարունակում են հակաֆրանսիական հրապարակումներ ու ռեպորտարժներ պատրաստել՝ մեծամասամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վիրավորող ու ծաղրող ենթատեքստով՝ ընդօրինակելով Իլհամ Ալիևին։

Այս նոր կնքված պայմանագրով AZAL-ը  պատվիրել է 12 Airbus A320neo ինքնաթիռներ, այդ թվում՝ A320neo և A321neo ինքնաթիռներ: «Մենք ուրախ ենք շարունակել փոխշահավետ համագործակցությունը Airbus-ի հետ արդիականացման ծրագրի շուրջ և մտադիր ենք ամրապնդել երկկողմանի գործընկերությունը»,-հայտարարել էր AZAL-ի  առաջին փոխնախագահ Սամիր Ռզաևը։

Տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն նշում  է, որ Airbus A320neo ինքնաթիռի գինը 110 մլն դոլար է, իսկ A321neo ինքնաթիռի գինը՝ ավելի քան 130 մլն դոլար։ Հաշվարկները ցույց են տալիս, որ AZAL-ը 12 ինքնաթիռի համար վճարելու է  1,3-1,5 միլիարդ դոլար։

«Օդանավերի գնումը կիրականացվի լիզինգային գործառնությունների պետական ​​երաշխիքով։ Սա նշանակում է, որ  Ադրբեջանի կառավարությունը լրացուցիչ պարտքային պարտավորություններ է ստանձնելու»,-ասել է Իբադօղլուն՝ հավելելով․

«Ռուսաստանից, Թուրքիայից և Չինաստանից հետո Ֆրանսիան դարձել է Ադրբեջանի ներմուծման հիմնական առևտրային գործընկերը։ 2 ամսվա ընթացքում Ադրբեջանը Ֆրանսիայից ներմուծել է ավելի քան 202 մլն 886 հազար դոլարի արտադրանք։ Իմացեք նաև, որ խմելու ջրից մինչև իշխող ընտանիքի սնունդը (նկատի ունի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին ) ներկրվում է Ֆրանսիայից։ Այնպես որ ուշադրություն մի դարձրեք այն ամենին, ինչ ասվում է Ֆրանսիայի մասին, դրանք բոլորը ներքին լսարանի համար են»։

Էմմա Չոբանյան