Աշխատավարձն է ուզել, ազատման դիմումը ձեռքն են տվել. ինչպես պաշտպանել աշխատանքային իրավունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Նարեկ Խաչատրյանը շուրջ 1 ամիս աշխատել է հանրային սննդի կետերից մեկում՝ որպես մսավաճառ։ Թեև ի սկզբանե աշխատանքային պայմանագիր է կնքվել, այնուամենայնիվ, նշված պայմաններն իրականությանը չեն համապատասխանել։

«Ժամային գրաֆիկն է խախտվել, գրված է եղել 40 ժամ, բայց ես աշխատել եմ 48 ժամ՝ շաբաթական 6 օրով։ Հանգստի իրավունքն է խախտվել, գրված է եղել 1 ժամ, դա էլ չի համապատասխանել, 5-10 րոպե է եղել, այն էլ՝ ոտքի վրա։ Աշխատավարձի չափն է եղել՝ 105 հազար է գրված եղել, 220 հազար եմ ստացել, մի մասը կանխիկ, մի մասը՝ քարտով»,- նշում է Նարեկը։

Նա աշխատավայրում միակը չի եղել, ում աշխատանքային պայմանագրում նշված պայմանները խախտվել են։ Նշում է՝ հիմնականում վախենում էին բարձրաձայնել, քանի որ աշխատանքից զրկվելու վտանգ կար։

Իր աշխատանքի վերաբերյալ սկզբում դժգոհություններ չեն եղել։ Իրավիճակը փոխվել է, երբ աշխատավարձն է ուզել։

«Հենց եկավ այդ օրը, մոտեցա տնօրենին, մինչև փողս տան, ասաց՝ մենք իրար հետ էլ չենք աշխատելու, դուք չեք համապատասխանում»,- պատմում է Նարեկ Խաչատրյանը:

Չնայած ազատման փաստին՝ ազատման կարգադրություն չի տրվել Նարեկին, դիմումը ձեռքն են տվել, պահանջել, որ ստորագրի։

Թեև ստորագրել է, բայց վստահ է, որ իր ազատման պատճառը ոչ թե աշխատանքից դժգոհությունն էր, այլ աշխատավարձ պահանջելն ու ժամային գրաֆիկը։ Թեև արդեն իսկ գրանցված ժամերից ավելի է աշխատել, այնուամենայնիվ, գործատուն ցանկացել է վարձել աշխատողի, որը պատրաստ կլինի անվճար արտաժամյա աշխատանք կատարել։

Իսկ աշխատավարձի վճարումը տեղի է ունեցել հարկերը թաքցնելու հայտնի սցենարով։

«92 հազար տվեցին, մնացածն էլ` 12 հազարի չափով քարտի վրա փոխանցեցին, չհաշված մի հատ էլ քառասուն քանի հազար, որ իրենց հետո տվեցի դա»,- ասում է նա։

Նարեկ Խաչատրյանը չի իմացել՝ ինչպես պաշտպանել իր իրավունքները։ Ընտրել է լրատվիջոցով բարձրաձայնելու տարբերակը։ Թեև գործատուից այլևս որևէ պահանջ չունի, այնուամենայնիվ նշում է, որ իր իրավունքները խախտվել են։

Աշխատողից ազատման դիմում գրելու պահանջի դեպքերը բավականին տարածված են, նշում է «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի իրավաբան Տիրուհի Վարդանյանը։ Շատ քաղաքացիներ են դիմում այս հարցով խորհրդատվություն ստանալու համար։

«Բնականաբար, գործատուներն ասում են` դիմում գրի, դուրս արի, որովհետև դա իրենց համար ամենաանվնաս և անվտանգ տարբերակն է: Հետագայում աշխատողը որևէ եղանակով չի կարողանալու վիճարկել տվյալ հրամանի իրավաչափությունը»,- նշում է իրավաբանը։

Այնուամենայնիվ, աշխատողն իրավունք ունի չգրել ազատման դիմում, եթե ուզում է շարունակել աշխատանքը կամ կարծում է, որ իրեն անհիմն են ազատում աշխատանքից։

Տիրուհի Վարդանյանը հորդորում է՝ եթե աշխատանքից ազատումն աշխատողի կամքով չէ, դիմում չգրել․ «Թողեք՝ գործատուն փորձի գտնել հիմք: Եթե կկարողանա իրավաչափ հիմք գտնել, ձեզ հետ աշխատանքային պայմանագիրը լուծել արդեն երկրորդ հիմքով՝ գործատոի նախաձեռնությամբ»։

Ինչ վերաբերում է պայմանագրում աշխատավարձի չափի տարբերությանը, Տիրուհի Վարդանյանը նշում է, որ գործատուները հաճախ դիմում են այդ քայլին հարկերից խուսափելու նպատակով, արդյունքում աշխատողների իրավունքների խախտում է արձանագրվում։

Իսկ սնվելու և հանգստի ժամանակահատվածի համար աշխատանքային օրենսգրքում սահմանվում է նվազագույնը կես ժամ, առավելագույնը՝ 2 ժամ, նշում է Վարդանյանը։

«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում APR գրուպի կողմից իրականացված ուսումնասիրության ընթացքում հարցվածների 10,5 տոկոսը նշել է, որ ընդհանրապես ընդմիջման համար ժամանակ չի տրվում։

Տիրուհի Վարդանյանի խոսքով՝ աշխատողի իրավունքների պաշտպանության մեխանիզմները բազմաթիվ են․ կարող են դիմել «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի իրավաբաններին ու ստանալ խորհրդատվություն, իսկ տվյալների գաղտինությունը երաշխավորվում է։

Իրավաբանը հորդորում է չսպասել, որպեսզի բանը հասնի իրավունքի խախտմանը, ճանաչել սեփական իրավունքներն ու քայլեր ձեռնարկել դրանց պահպանման համար։

Իսկ արդեն խախտված իրավունքների դեպքում կարելի է դիմել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին կամ դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան