Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են էլեկտրամատակարարման ոլորտում քաղաքաշինական գործընթացներին առնչվող հարցեր

Լուրեր

17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատվիրակությանը՝ քննարկելու էլեկտրամատակարարման ոլորտում քաղաքաշինական գործընթացներին առնչվող հարցեր:

Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրել է ոլորտի աշխատանքների աճող ծավալը և ընդգծել այդ պայմաններում քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցման կարևորությունը:

Դիտարկվել է ցածր ռիսկայնության էլեկտրական ենթակայանների կառուցման պարագայում փաստաթղթավորման դյուրացման հնարավորությունը:

Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, կարևորելով մատակարար ընկերության ներկայացուցիչների բարձրացրած հարցերը, վստահեցրել է, որ առաջարկները հաշվի առնելով՝ կոմիտեն իր իրավասությունների շրջանակում կմշակի կարգավորման արդյունավետ մեխանիզմներ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև շինարարական աշխատանքների գնագոյացման խնդրին: Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները տեղեկացրել են, որ հարցն օրակարգային է, և կոմիտեն արդեն իսկ ձեռնամուխ է եղել շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացմանը: Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուներն ընդգծել են, որ շահագրիռ բոլոր կողմերի հետ երկխոսությունը մեծապես կարող է նպաստել քաղաքաշինության բնագավառի բարեփոխումների արդյունավետ իրագործմանը: