Չինաստանի արդյունաբերական աճը դանդաղել է

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Չինաստանի տնտեսությունը շարունակում է վերականգնվել կորոնավիրուսային խիստ սահմանափակումների վերացումից հետո, սակայն դրա տեմպերը դանդաղել են. մարտին արդյունաբերական ձեռնարկությունների ոլորտում Գնումների մենեջերների ինդեքսը (PMI) 52,9-ից իջել է 51,9 կետի։ Այս տվյալները մարտի 31-ին հրապարակել է ՉԺՀ-ի պետական վիճակագրական ծառայությունը։ Փորձագետներն ավելի զգալի անկում էին կանխատեսում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Չինաստանի արտադրական ոլորտը երեք ամիս անընդմեջ գտնվում է ընդլայնման միջակայքում, ինչը երկրի կայուն տնտեսական վերականգնմանը համապատասխան ցուցանիշ է»,- գրել է չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը:

Հանրապետությունում արտադրական և օպերացիոն գործունեության զարգացման հեռանկարների ցուցանիշը կազմել է 55,5։ Մինչդեռ ոչ արտադրական ճյուղերում Գնումների մենեջերների ինդեքսը (PMI) մարտին, փետրվարի համեմատ, աճել է 1,9 կետով՝ հասնելով 58,2 կետի։

Հավելենք, որ 50-ից բարձր PMI ցուցանիշը ցույց է տալիս արդյունաբերության աճ, մինչդեռ 50-ից ցածր ցուցանիշները ցույց են տալիս ակտիվության նվազում:

Տաթև Ֆռանգյան