Կրթության մասով իրականացված «ռեֆորմները» ցանկալի արդյունքի չեն հասել. Արտակ Քյուրումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 12:59
Փաշինյանը ԵՀ հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման հարցերը
27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
Բոլորը

Կրթության մասով իրականացված «ռեֆորմները» ցանկալի արդյունքի չեն հասել։ Այս մասին այսօր «Հանուն ոչնչի՞. պետության ստացած դրամաշնորհային աջակցությունը կրթության բարեփոխումների համար» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց փորձագետ Արտակ Քյուրումյանը։

Բազմաթիվ գործոններ կան, որոնք ազդում են կրթության որակի վրա և այսպիսի երկար ժամանակահատվածը՝ 20 տարին դիտարկելով՝ կարելի է եզրակացնել, որ «ռեֆորմները» ցանկալի արդյունքի չեն հասել։ Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ նշեց ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը։

Նրա դիտարկմամբ՝ ռեֆորմների նպատակը ինչ-որ դրական ազդեցություն ունենալն է, կրթության որակը բարելավելը, նոր կարողություններ ու հմտություններ ուսուցանելն է, սակայն վերջին շրջանի հետազոտությունները վկայում են, որ այդ արդյունքներին Կառավարությունը չի հասել։
Թե ինչու են միջոցները վատ օգտագործվում, ըստ փորձագետի, պատճառն ամենայն հավանականությամբ պետք է փնտրել վարվող քաղականության, պլանավորման գործընթացում։

«Քաղաքականություն մշակելիս նախ պետք է կատարել իրավիճակի ուսումնասիրություն։ Վերջին տարիներին ընդհանրապես նման հետազոտություն չենք տեսել․ այդ հարցում վակուում է առաջացել։ Այսպիսի ուսումնասիրության հիման վրա պետք է սահմանվեին նպատակները և այդ նպատակների իրագործման ծրագրերը պետք է իրականացվեին։

Եթե այդ ամբողջ աշխատանքը չի կատարվել, ապա այդ ամբողջ դրամաշնորհները, վարկերը տրվել են ինչ-որ մեկի պատկերացումների հիման վրա, ոչ թե փաստացի ստեղծված իրավիճակի և սահմանված նպատակների հիման վրա։
Այդ պրակտիկան շարունակվում է նաև այսօր։ Այս պայմաններում դժվար է ակնկալել արդյունքներ»,- նշեց Քյուրումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։