Տեսանկարահանող սարք եղել է, բայց հրդեհի բռնկման պահին աշխատե՞լ է․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Այդ տարածքում եղել են տեսանկարահանող սարքեր, դրանց բովանդակության վերաբերյալ այս պահին չունենք տեղեկատվություն»,- ՀՀ զինվորական դատախազի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հրդեհից զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Անձամբ տեսել եմ այդ զինվորական կացարանի դիմացի մայթում գտնվող շինության վրա տեսանկարահանող սարք, թեև դա որոշակի այլ ուղղությամբ էր, չեմ կարող հաստատել կամ հերքել, թե հրդեհի բռնկման պահին այդ սարքն աշխատե՞լ է, թե՞ ոչ, կամ ո՞ր ուղղությամբ է տեսանկարահանում իրականացվել»,- նշեց փաստաբանը։

Անդրադառնալով սեփական հետաքննություն իրականացնելու էական հանգամանքներին՝ Նորիկյանը նշեց. «Մենք մասնավոր անձանց հարցումներ ենք իրականացրել, որոնց արդյունքներում առկա են որոշակի էական նշանակություն ունեցող հանգամանքներ, մասնավորապես, ողջ մնացած զինծառայողների՝ այդ տարածքում գտնվելու ընթացքում նրանց դրսեւորած վարքագծի վերաբերյալ եւ այդ տարածքից դուրս գալու հանգամանքների վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7-ը վիրավորում ստացել։ Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի քանի հոդվածով: Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա, որոնցից երեքը կալանքի տակ են:

Մանրամասները՝ տեսանյութում։