Գերմանիան միշտ եղել և լինելու է Հայաստանի կողքին․ Սպիտակում վերաբացվեց տարեցների տունը. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
Բոլորը

Այսօր Սպիտակում տեղի ունեցավ տարեցների տան վերաբացման հանդիսավոր արարողությունը, որին մանակցում էր ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։

Սպիտակի տարեցների տունը, որը գործում է 2000 թվականից, վերանորոգվել է Գերմանիայի դեսպանության և կամավորական կազմակերպությունների՝ «Առաքելություն Հայաստանի» և «Փեթակի» աջակցությամբ։

Դեսպանը իր ելույթում նշեց, որ Գերմանիայի դեսպանությունը ավելի քան 2 միլիոն դրամ է տրամադրել այս նպատակի համար։

«Շնորհակալ եմ այսօրվա միջոցառման և հրավերի համար։ Ես առաջին անգամ եմ Սպիտակ քաղաքում և տպավորված եմ, թե ինչպես է սարսափելի երկրաշարժից հետո քաղաքը վերակառուցվել և ինչպիսի լավատեսական տրամադրություն է տիրում Սպիտակում։

Գերմանիայի դեսպանությունը ավելի քան 2 միլիոն դրամ է տրամադրել, որպեսզի վերանորոգվի Սպիտակի տարեցների տունը։ Պետությունը չի կարող ամեն ինչ կարգավորել, հենց այս դեպքերում էլ կարևոր են կամավորական կազմակերպությունների նախաձեռնությունները, որոնք բարելավում են իրավիճակը։ Վստահ եմ, որ տարեցների տունը կդառնա այն հաճելի վայրերից մեկը, որտեղ մարդիկ կկարողանան լավ ժամանակ անցկացնել»,-ասաց դեսպանը։

Վիկտոր Ռիխտերն իր ելույթում նաև մտահոգություն հայտնեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին՝ մասնավորապես նշելով.
«Գերմանիան միշտ եղել և լինելու է Հայաստանի կողքին։ Մենք այստեղ ոչ միայն դեսպանությունն ենք ներկայացնում, այլև վերջերս Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն է իրականացվում, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և խաղաղություն լինի։ Ես ցանկանում եմ բարգավաճում, զարգացում և հուսով եմ, որ համագործակցությունը շարունակական կլինի»։

Սպիտակի տարեցների տանը 50 շահառուներ են գրանցված, որոնք մասնակցում են տարբեր խմբակների՝ գրական, երգի խմբակների, գոբելենագործության, էքսկուրսիաների ու միջոցառումների։ Նրանք Սպիտակ համայնքից ու հարակից բնակավայրերից են։

Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը շնորհակալագիր հանձնեց Վիկտոր Ռիխտերին։ «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյանն էլ իր հերթին տարեցների ձեռքով պատրաստված նվերներ հանձնեց Գերմանիայի դեսպանին, Սպիտակ համայնքի ղեկավարին և «Փեթակ» ՀԿ-ի տնօրենին։ Նվերները կոչվում էին «Նուարդ»։

Սպիտակի 72-ամյա ծագումով հույն բնակչուհի Զոյա Գագալաջևան էլ, որը մասնագիտությամբ գրականագետ է, գերմաներեն լեզվով շնորհակալություն հայտնեց դեսպանին և հատուկ նրա համար գերմաներենով երգեց՝ նշելով, որ լեզուն սովորել է դպրոցում։

Հռիփսիմե Դանիելյան