Վաչագան Ղազարյանը պնդում է՝ 10 մլրդ դրամն արդար է վաստակել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Վաչագան Ղազարյանը Հայաստանի արդարադատության հետ, իր ձևակերպամբ, վիճում է՝ ապացուցելու համար, որ իր՝ շուրջ 10 մլրդ դրամի ունեցվածքն օրինական է։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի գործով հերթական նիստը։ Գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանն իր մերձավորների հետ Երևանում 17 բնակարան ունի, ինչպես նաև այլ շինություններ, ավտոտնակներ ու տարածքներ, հանգստյան գոտի Ծաղկաձորում, հողամաս Արմավիրում և վեց շարժական գույք։ Ղազարյանն այսօր որպես իր անվան հետ կապվող միլիարդավոր դրամների արժեքով ունեցվածքի ծագման աղբյուր նշեց ընկերների նվիրատվությունները՝ միաժամանակ չհստակեցնելով, թե քանի անշարժ գույք ունի։

Թե մասնավորապես ովքեր են այդ ընկերները, Ղազարյանը հրաժարվեց անուններ հնչեցնել, սակայն պարբերաբար նշում էր, որ Մոսկվայից են նվիրատվություններ եղել։

Վաչագան Ղազարյանին պատկանող բնակարաններից մեկը Տերյան փողոցի այս էլիտար շենքում է։ Ըստ ընտրողների ռեգիստրի՝ Ղազարյանն ու կինը հաշվառված են Տերյան 66 շենքի բնակարաններից մեկում։ Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում վստահեցնում էր, թե այդ շենքում բնակարանատեր է դարձել բանկից վերցրած վարկով։ Մեր դիտարկմանը, թե ՊՊԾ պետի տեղակալի պաշտոնում իր աշխատավարձը եղել է 560 հազար դրամ, ինչպե՞ս է բանկը նման խոշոր չափի գումար տրամադրել, Ղազարյանը հայտարարեց․ «Տերյանի տունը՝ բանկից վերցրել ենք գումար, տարել վճարել ենք, թղթերը կա, հիմա ինչի եք ռեկետ անում»։

Ի դեպ, սա հենց այն բնակարանն է, որտեղից ԱԱԾ-ն 2018 թվականի ամռանը հայտնաբերել էր 35 միլիոն դրամ, 1 մլն 110 հազար դոլար, 230 հազար եվրո։ Ղազարյանը 2018-ին բանկերից կանխիկացրել էր 170 հազար դոլար և 436 մլն դրամ։ Նա բերման էր ենթարկվել հազարավոր դոլարներով ճամպրուկը ձեռքին։

Սերժ Սարգսյանի իշխանության տարիների ամենաազդեցիկ կերպարներից մեկն անցնում էր նաև պետությունից հարկեր թաքցնելու գործով։  2013-2018 թվականներին նա խուսափել է վճարել «Յանս» համալիրի գործունեության 771 մլն դրամի չափով հարկերը։ Ղազարյանները պետությանը վերադարձրեցին մոտ 3 միլիարդ դրամ չվճարված հարկ, իսկ գործը կարճվեց։

Ըստ քրգործի՝ պետությանը միլիարդավոր դրամների վնաս հասցրած Վաչագան Ղազարյանն այսօր հայտարարում է, թե պետությանը ոչինչ չի վերադարձնի․ ինչ տվել է՝ բավարար է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան