Շվեդիա-Ադրբեջան խաղի ընթացքում մարզադաշտում ծածանվել են ՀՀ-ի և Արցախի դրոշները

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Շվեդիա-Ադրբեջան խաղի ընթացքում Ստոկհոլմի մարզադաշտում հայ երիտասարդները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դրոշներն են ծածանել, իսկ երկրպագուների ձեռքին եղել է նաև պաստառ՝ «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը» գրությամբ։

«Հայ երիտասարդները Ստոկհոլմում Շվեդիա-Ադրբեջան ֆուտբոլային խաղի ժամանակ Արցախի դրոշներով ակցիա են անցկացրել և իրենց բողոքն արտահայտել։ Պաստառ է բարձրացվել, որի վրա գրված է, որ ադրբեջանցի ահաբեկիչները պետք է դադարեցնեն Արցախի անօրինական շրջափակումը»,- հայտնել է ՀՅԴ երիտասարդական գրասենյակը։

Հավելենք, որ Շվեդիան 5:0 հաշվով սեփական հարկի տակ ջախջախիչ պարտության է մատնել Ադրբեջանին Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղում։

Մինչ խաղի մեկնարկը Ադրբեջանի Ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել է, որ խաղին ներկա գտնվելու համար 100-200 հայեր տոմսեր են գնել և պատրաստվում են մարզադաշտում «սադրանք իրականացնել»։ Ադրբեջանցիները նաև այս վախերից ելնելով՝ դիմել էին ՈՒԵՖԱ-ին։

Տաթև Ֆռանգյան