Նախաձեռնելու եմ  «Սասնա ծռերի» և զոհված ոստիկանների ընտանիքների  հաշտեցում. Եղիշե Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր իրականության մեջ հարյուրավոր մանվելգրիգորյաններ կան, բարձրաստիճան պաշտոնյաներն էլ անհնար է, որ տեղյակ չլինեին գեներալի կամ մյուսների  արարքների մասին: Տարիներ շարունակ մենք այդ մասին էինք աղաղակում, և ինձ համար անհասկանալի է, թե ինչու են մարդիկ այսօր շոկի մեջ ընկել»,-Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգահան, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն այսօր անում է այն, ինչ պետք է արած լիներ հենց ինքը, պետք է արած լինեին  քննչական մարմինները, դատախազությունը եւ այլն. «ԱԱԾ-ի գործողություններից ապշելը նույնն է, թե զարմանանք, որ բժիշկը վիրահատեց հիվանդին, և նա չմեռավ: Չէ՞ որ հենց դա է իր գործը: Նախկինում ԱԱԾ-ն երկրի անվտանգության համար բացարձակապես մտահոգ չի եղել, փոխարենն օգտագործել է իր ուժային հնարավորությունները՝ գողական, այլանդակ պետությանը սպասարկելու համար: Դրան մեղսակից են եղել դատախազությունը, ոստիկանությունը, բոլորը»:

Պարոն Պետրոսյանի համոզմամբ՝ լուրջ արդյունքների հասնելու համար հարկավոր են աստիճանական քայլեր. «Հիմա կառավարությունը ձեռնամուխ է եղել ախոռները մաքրելու գործին: Առանց դրա՝ հնարավոր չէ անցնել հաջորդ էտապին: Սնանկ և անկառավարելի երկրի վտանգները վերացնելու փուլն է: Դրանից հետո պետք է դատարկված երկրի գանձարանը հնարավորինս լցնել, ապա  կարելի է մտածել ժողովուրդ դաստիարակելու մասին»:

Երգահանը վստահ է, որ այս հեղափոխությունը տարիներ շարունակ պայքարող մարդկանց տառապանքի, կորուստների  երկունքն է. «Սասնա Ծռերն էլ դրանից անմասն չմնացին: Ցավոք, այդ ընթացքում եղան նաև զոհեր:  Բայց այդ կորուստները եղան հայրենիքակործան համակարգի ընդվզման ժամանակ: Ամեն դեպքում,  նախաձեռնելու եմ  Սասնա Ծռերի և զոհված ոստիկանների ընտանիքների  հաշտեցում, ես կգնայի այդ ճանապարհով: Պետք է ընդունել, որ բոլորս եղել ենք ինչ-որ իրավիճակի զոհ: Սասնա Ծռերից էլ կային վիրավորներ, կարող էին նաև զոհեր լինել: Ծանր է, բայց պետք է հանգենք հանդուրժողականության մթնոլորտի: Չպետք է թույլ տանք, որ մեկիս մյուսիս դեմ հանեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան