Գիշերը կրակոցներ են լսվել. ինչ իրավիճակ է ադրբեջանական սադրանքներից հետո․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Շաբաթ օրը Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանական կողմը խախտել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում։ Արդյունքում թշնամական կողմն ամբողջությամբ վերահսկում է Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը, որը միջանցքի փակվելուց հետո Շուշիի շրջանի Հին Շեն և Նոր Շեն համայնքների համար կենսական նշանակություն ուներ։

Այսօր առավոտյան էլ նոր միջադեպ է գրանցվել․ ադրբեջանական կողմը փորձել է առաջ շարժվել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ, ինչը կանխվել է Արցախի բանակի կողմից։

Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանի խոսքով՝ ադրբեջանական վերջին գործողություններից հետո անհանգստություն կա։

Լիսագորն ամբողջությամբ թշնամու նշանառության տակ է դեռ 2020 թվականի պատերազմից հետո։ Հիմա լիսագորցիները մտածում են՝ ինչ կարող է իրենց հետ պատահել, եթե ադրբեջանցիները վերահսկում են նաև դժվարանցանելի, բայց կենսական նշանակության ավտոճանապարհը։ Գիշերը Լիսագորում նաև կրակոցներ են լսել։

Կեսօրին ադրբեջանական կողմը մարտական դիրքերից նաև կրակել է նռան այգում աշխատող խաղաղ բնակիչների վրա։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Մարտակերտում։ Թշնամու արձակած անկանոն կրակոցների հետևանքով տուժածներ չկան։

Այսօր և նախօրեին Արցախում տեղի ունեցած միջադեպերի մասին տեղեկությունները փոխանցվել են անվտանգության երաշխավոր համարվող ռուս խաղաղապահներին, սակայն արդյունքներ դեռ չկան։ Ստեփանակերտը հայտնում է, որ ռուսական կողմը բանակցում է ադրբեջանական կողմի հետ, որ վերադառնան ելման դիրքեր։ Չնայած ռուս խաղաղապահներին չի հաջողվում լարվածությունը թուլացնել, Երևանում իշխանական թևից հայտարարում են, որ Արցախը Ռուսաստանի պատասխանատվության ներքո է։

Դիտարկմանը, որ ռուսական կողմն արդեն երեք ամիս է՝ չի կարողանում կամ չի ուզում բացել Լաչինի միջանցքը, ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ ադրբեջանական կողմն իրեն սանձարձակ է պահում։

Այն, ինչ այժմ տեղի է ունենում Արցախում, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի, նաև հայկական կողմի մեղավորությունն է։

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Արցախում հանգստյան օրերին տեղի ունեցած միջադեպերին։ Ընդդիմադիր պատգամավորն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության դարաշրջան բացելու հայտարարությունների ֆոնին։

Ստեփանակերտ-Լիսագոր ավտոճանապարհին ու հարակից բարձունքում տեղի ունեցած միջադեպերից ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին ադրբեջանական կողմը ներխուժեց Քարագլուխ բարձունք, գրավեց Փառուխ գյուղը, իսկ Խրամորթը, Իվանյանը և Ասկերանը հայտնվեցին նրանց նշանառության տակ։ Հայկական կողմն ունեցավ զոհեր, խրամորթցիներից շատերն այդպես էլ չվերադարձան իրենց տներ։ 2022-ին նույն սցենարով ադրբեջանական կողմը գրավեց նաև Եղցահող գյուղի հարակից բարձունքը՝ չնայած այս տարածքները գտնվում են ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության ներքո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան